19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատկերավոր համեմատություններ, կիտրոնով թեյի դերի մասին քննարկումներ` Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենքը նպատակ ունի հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: 

Նախագծով առաջարկվում է այսուհետ վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացուն հասցեագրված տեղեկանք- դիմումները հանձնել անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։ ”Եթե որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն, որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով և տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում”,- ասաց պատգամավորը:

Արփինե Հովհաննիսյանին հարցով դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` նախագիծը ողջամիտ որակելով: Նա նշեց, որ մտահոգություն ունի, և տպավորություն է, որ էբոլիայի վիրուսով հիվանդ մարդուն փորձում են կիտրոնի թեյով բուժել: ”Մասնագետների կարծիքն է, որ ցանկացած դեպքում այս որոշումները պետք է ծնվեն դատական որոշումների արդյունքում, և ծանուցման մասին պետք է խոսել միայն դրանից հետո”,-նշեց նա: Ուրիխանյանն առաջարկեց ծանուցումից հետո բողոքարկման ժամկետներն ավելացնել, որովհետև շատ դեպքերոոմ տասնօրյա ժամկետը բավարար չի լինում մարդկանց` հասկանալու, թե որտեղից է այդ տուգանքի վերաբերյալ որոշումը և որն է դրա պատճառը: Նա նաև առաջարկեց որևէ տեղեկավական պորտալ ստեղծել, որտեղ ընդգրկված կլինի յուրաքանչյուր տուգանված անձնավորություն վերաբերյալ տեղեկատվություն:

”Այդ պորտալի միջոցով քաղաքացին կտեղեկանա իր ճակատագրին վրա հասած շանթահարող պատժիչ գործողությունների վերաբերյալ”: 

Արփինե Հովհաննիսյան առաջին հերթին անդրադարձավ պատգամավորի խիստ պատկերավոր համեմատությանը: ”Եթե մարդն էբոլայի վիրուսով հիվանդ է, չեմ կարծում` քանի դեռևս չեն հայտնաբերել ամբողջական բուժման տարբերակը, պետք է ընդհանրապես ոչ թեյ տալ, ոչ ջուր տալ ու ասել` սպասի, մինչև ամբողջական բժշկական ձևը կգտնենք, դրանից հետո կարձագանքեք”:

Ժամկետների հետ կապված նա նշեց, որ միասին կքննարկեն այդ հարցը ու այլ հոդվածով կլրացնեն, որքան կտեղավորվի օրենքում: Պատգամավորը նաև նկատեց, որ azdarar.am ու police.am կայքերում արդեն ինչճոր չափով տեղադրվում է նման տեղեկատվություն:  

”Ամեն դեպքում, սիրելի երիտասարդներ, խորհուրդ կտամ` չթերագնահատեք կիտրոնով թեյը”,-հարցուպատասխանի ավարտին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ