16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

”Որևէ զարմանալի բան չկա”

”Ով եթե ոչ կուսակցության նախագահը պետք է բարձրացնի այն հարցերը, որոնք կարևոր են քաղաքական մեծամասնության թե մարտավարական, թե ռազմավարական տեսանկյունից”, – այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն`  ի պատասխան հարցի, թե արդյոք նորմալ է, երբ երկրի ղեկավարն է բացատրում պատգամավորներին, որ նրանց գործը խորհրդարան գնալն ու քննարկումներին և քվեարկություններին մասնակցելն է: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ասել էր. ”Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը”:

ԱԺ փոխնախագահը բնական է համարում, որ կուսակցության նախագահը բարձրացնում է հարցեր և այդ հարցերի շուրջ կուսակցականներն իրականացնում են քննարկումներ: ”Քաղաքական աշնան նախաշեմին քաղաքական մեծամասնության ղեկավարը, կուսակցության առաջնորդը հանձնարարականներ տվեց թե կառավարությանը, թե մեծամասնությանը և բնականաբար այդ հանձնարարականները քննարկվեցին և ընդունվեցին, այստեղ որևէ զարմանալի բան չկա”,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ