27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը մատնանշում է քառյակի սխալը

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է`ով իշխանափոխություն չի պահանջում, սպասարկում է իշխանության շահերը: ”Ի՞նչ է, այսօր որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ իշխանափոխություն է պետք: Ով էլ իշխանական ամբոջական փոփոխության և նոր իշխանության կողմնակից չէ, արտահերթ ընտրությունների միջոցով թե նախագահական, թե խորհրդարանական, ուրեմն սպասարկում է այս հանցավոր ռեժիմին”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, որ քառյակում այս  և այլ պահանջների հետ կապված տարաձայնություններ կան, նա արձագանքեց.  ”Քառյակը պարտավոր է սպասարկել հանրային շահը, իսկ հանրային շահը պարտադրում է բոլորին նման օրակարգով հանդես գալու։ Եթե քառյակը չի կարողանալու դա սպասարկել, դա առաջ մղել, հարուցել այդ հարցը, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ապա …”:

Հարցին, թե քառյակը 12 կետեր է առաջադրել, բայց ԱԺ նստաշրջանի մեկնարկին բոլորովին այլ թեմաներ է բարձրաձայնում, դա չի՞ նշանակվում, որ հետաձգվում են բոլոր այն հարցերը, որոնք իր առաջ դրել էր, Փոստանջյանը պատասխանեց. ”Քառյակը խորհրդարանական ուժերի փոքր համագործակցություն է և եթե այդ համագործակցությունից դուրս չի գալիս, ուրեմն քառյակը չի կարող սպասարկել հանրային շահը, իսկ այսօր հանրային շահը ենթադրում է համակարգային փոփոխություն՝ իշխանափոխություն, թե ԱԺ-ի լուծարում, թե նոր նախագահական ընտրություններ”։

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորը քառյակի վաղվա նիստին չի մասնակցելու: Վերջինս նաև ընդգծեց, որ թեժ աշնան մասին բավականին շատ հայտարարություններ է լսել, թեժանալու նախապայմանները պետք է լինել արտահերթ ընտրություններն ու իշխանափոխության պահանջը: Դիտարկմանը, որ քառյակի թվում է նաև ”Ժառանգությունը” և արդյոք համաձայն չէ՞, որ ”Ժառանգությունը” վերջին ժամանակներում թուլացել է և դժվար թե կարող է այդ պահանջներն ի կատար ածել, պատգամավորը պատասխանեց. ”Ոչ, համաձայն չեմ: ”Ժառանագությունը” միայնակ, այո, չի կարող անել, բայց ”Ժառանագության” հիմնական հենարանը, և ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի հենարանը պետք է լինի հասարակությունը։ Ես գտնում եմ, որ հասարակությունն ինքը իր մեջ ուժ կգտնի և կդառնա այդ հենարանը` սպասարկելու արտահերթ ընտրությունները”։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ