10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մաքսային Միությունում Հայաստանը կունենա ձայնի իրավունք

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սուքիաս Ավետիսյանը չհերքեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհդշրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու որոշումը ձգձգվում է, քանի որ պայման է եղել, որ մեր երկիրը չունենա ձայնի իրավունք շուրջ մեկ տարի:

“ՄՄ-ի հետ կապված տեխնիկական խնդիրները կարծես հարթվել են, եւ կարծում եմ հոկտեմբերի կեսին կստորագրվի: Որ Հայաստանը մեկ տարի ձայնի իրավունք չստանա բանակցությունների սկզբում եղել է, եւ ձգձգումը կապված է եղել նրա հետ, որ հայկական կողմը դեմ է եղել այդպիսի առաջարկին, բայց, կարծում եմ, հիմա առանց այդ խնդրի կստորագրի”,- ասաց պատգամավորը:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ բացառեց, որ Հայաստանը ձայնի իրավունք չի ունենա: Այն հարցին, թե փաստորեն Գուրգեն Եղիազարյանը իշխանության հետ է, եւ իշխանության տեսակետն է պաշտպանում, վերջինս խնդրեց չաղավաղել իրականությունը: 

“Վստահ եմ, որ այդ կառույցում մենք ձայնի իրավունք ունենալու ենք: Անդամակցելով ԵՏՄ-ին` մենք տնտեսապես այլ իրողության առաջ կկանգնենք”,-կարծում է Գուրգեն Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ