28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է

՛՛Քառյակը, կամ նրանցից 2-3-ը կսպասարկեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, ինչը ակնհայտ է’’,-կարծում է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության  ատենապետ Նարեկ Գալստյանը: Երկրորդ նախագահի վերադարձը նա համարում է անխուսափելի, բայց ոչ առաջիկայում՝ թեժ աշուն չի լինի: ՛՛Քաղաքական ուժերի բախումը կլինի 2018 թ-ին, որը ավելի մեծ հիասթափություն կառաջացնի ժողովրդի մոտ: -Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27, […]

Ծառուկյանից հետո. կլրջանա՞ն /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիայնը դժվարանում է ասել՝ ՛քաղաքական ՛թեժ՛՛ աշուն կունենանք, թե ոչ: “Շատ աշխույժ, ակտիվ եւ կարեւոր աշուն է լինելու”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս եթե-ներով չի առաջնորդվում, բայցեւայնպես չի կարծում, թե ՛՛հրաշալի՛՛ քառյակի գոյությունը վտանգված է: ՛՛Արդյունքը կերեւա սեպտեմբեր-հոկտեմբեր խաչմերուկին, որտեղ ժողովուրդը կտեսնի՝ ով ինչ հանձնառություն ունի՛՛: ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո […]

Պատգամավորը հարձակվել է քաղաքապետի վրա /վիդեո/

՛՛Կիեւսովետի՛՛ նիստի ժամանակ վեճ է բռնկվել, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի։ Քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկն անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով` փորձել է հարձակվել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի վրա, տեղեկացնում է Life News-ը։ Արմատական կուսակցության համախոհ եւ ՛՛Ազով՛՛ հատուկ գումարտակի նախկին անդամ Իգոր Մոսիյչուկին դուր չի եկել, որ Կլիչկոն չի ընդունել նիստի օրակարգը փոխելու իր […]

ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը` Քերրի-Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, ամփոփելով երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.   “Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Պետքարտուղար Քերին իր խորը մտահոգությունները հայտնեց վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած […]

Քաղաքականությունից՝ լիրիկա

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անակնկալ հրաժարականը բուռն քննարկումների առիթ է դարձել ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական կայքում: Օգտատեր Մանե Ծատրյանը նկատել է, որ սյունեցիների ուրախությունն ու մեծ ակնկալիքները շատ կարճ տեւեցին:   Օգտատեր Գայանե Ղազարյանը գրել է. “Շատ հոգատար, նվիրումով եւ ազնիվ աշխատեց: Ափսոս, մեզանից գնաց, բայց գուցե լավն էր սա էր: Աստված քեզ հետ, Վահե Հակոբյան”: Համլետ […]

Զավեշտալի իրավիճակ. Ալիեւը չզսպեց ծիծաղը /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցած  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ջոն Քերրին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չնկատելով Ալիեւին եւ թողնելով մեջքի հետեւում: Տեսանյութը` Panorama.am-ի:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդյունավետ է եղել. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով երեկ Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում, տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Քերի եռակողմ հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ այդ հանդիպումն արդյունավետ է եղել:  «Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»,- գրել է նա:

Կոմպրոմատներ Զարուհու դեմ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ շուտով հրապարակային շրջանառության մեջ են հայտնվելու կոմպրոմատային նյութեր Զարուհի Փոստանջյանի՝ ինչպես ԵԽԽՎ-ում ունեցած շփումների խոհանոցի, այնպես էլ ԱՄՆ-ում մի քանի ամսվա ՛՛ուսումնառության՛՛ բազում մանրամասներ: Սակայն ըստ մեր աղբյուրի՝ իշխանություններն ու առավել ևս ԱԱԾ-ն դրա հետ որևէ առնչություն չունեն, այլ դա սեփական հնարավորություններով անում են Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցները` նաև օգտագործելով […]

Ինչ է քննարկել ՀԱԿ-ը. Ժողովուրդ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստը։  ”Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀԱԿ-ում քննարկել են երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում խմբակցության գործունեության, ռազմավարության ու մարտավարության հարցեր։ Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները վերջերս շրջանռության մեջ են դրել ՛՛Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին՛՛ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ դեռ պետք է եզրակացություն տա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ /լրացված/

ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը ”Թվիթրի” իր էջում նշել է, որ սկսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը եռակողմ է, մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղարը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին: ժամը 00,07 Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի