16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

”Այ դրա վրա կարելի է զարմանալ”. քառյակը դեռ որոշում չունի /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական աշխատանքային հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ օրակարգում երեք հարցեր են եղել: ”Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, սակայն մինչև սեպտեմբերի 30-ն է տրված ժամկետը, դրանից հետո վերջնական գնահատական կլինի, սակայն նախնական գնահատականը քառյակի համընկնում է”,-նշեց նա: 

Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին կլինի քառյակի հերթական նիստը, որի ժամանակ կհայտարարվի համապետական հանրահավաքի օրը: ”Դրան պետք է նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է պատրաստեն համապետական հանրահավաքը, գրաֆիկի մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ի նիստին”,-շեշտեց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունը լուրջ չի վերաբերում քառյակին` ասելով, որ նիստ են անում` որոշելու համար, թե երբ կլինի հաջորդ նիստը, Ռ. Հակոբյանն արձագանքեց. ”Եթե իշխանությունը պետք է հայտարարի, որ ինչ լավ է, որ քառյակը կա, ինչ լավն է քառյակը, դրա վրա կարելի է զարմանալ”:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՅԴ-ը չի մասնակից հանրահավաքին, եթե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոչեր հայտարարություններ հնչեն, ”Ժառանգություն” խմբակցության ղեկավարն ասաց, որ նման խնդիր այս պահին չկա: 

Մանրամասները` տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ