05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել   առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին  հասցնելու ուղղությամբ: […]

Հայաստանը չպիտի վերածվի ջունգլիների /վիդեո/

“Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունեցել խայտառակ իրադարձություններ` քաղաքական գործիչներին ծեծի ենթարկելու հետ կապված եւ դրանք բոլորն էլ քրեորեն պատժելի են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  “Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:  Նրա խոսքով,  մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: “Դա չպետք է լինի քաղաքական պրակտիկա Հայաստանում, քանի որ մենք այդ դեպքում […]

Ինձ վրա էլ են տարբեր թվերին հարձակումներ եղել. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

”Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայ լ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպին: ՛՛Դրանք հատուկ գործող […]

Դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին հնչած հարցերին Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին Հայաստանում, որը գտնվում է մեզ մոտ աշխատանքային այցելությամբ: Ես հունիսին էի գտնվում Ռիգայում, և սա պատասխան այցելություն է, որի ընթացքում մենք նորից հնարավորություն ունեցանք` կարծիքներ փոխանակելու մի […]

Բեսպրիդել ա /վիդեո/

՛՛Սա արդեն բեսպրիդել ա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպից: Ըստ նրա՝ անընդունելի է վերջին դեպքերը, և պահանջում են ոստիկանությունից քայլեր ձեռնարկել:  Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտարարությանն, ապա Արզումանյանն ասաց, որ փոխոստիկանապետը օրենքը պետք է պաշտպանի, ոչ թե […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի […]

Կասկածի տեղիք է տալիս

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.  “Սա արդեն լկտիություն է: Կանգ առեք: Սա ճանապարհ չէ: Մեղմ է ասել, թե դատապարտում եմ կամ դատապարտում ենք: Այս օրերի բեսպրիդելի /մեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակում, ազատամարտիկների ծեծ, /խորապատկերին մի ներքին ձայն հուշում է, որ երրորդ կողմ է բզբզում… Որքան էլ չսիրենք Թոխմախի Մհերին, ազատամարտիկի ծեծի գործով նրա […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Սլաքները կարող են ցանկացած պահի ցանկացած կողմ ուղղվել. Գ. Մելիքյան /վիդեո/

”Ցանկացած երկրում նման միջադեպեր միշտ էլ եղել են, սակայն երևույթն, իհարկե, տհաճ է, և կարծում եմ, որ իրավապահները կգտնվեն իրենց բարձրության վրա, ու արագ կբացահայտվի՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպից: Դիտարկմանը, որ և այս, և ազատամարտիկների դեպքում սլաքներն ուղղվում են իշխանության […]

Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի