Կասկածի տեղիք է տալիս
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.
“Սա արդեն լկտիություն է: Կանգ առեք: Սա ճանապարհ չէ: Մեղմ է ասել, թե դատապարտում եմ կամ դատապարտում ենք: Այս օրերի բեսպրիդելի /մեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակում, ազատամարտիկների ծեծ, /խորապատկերին մի ներքին ձայն հուշում է, որ երրորդ կողմ է բզբզում…
Որքան էլ չսիրենք Թոխմախի Մհերին, ազատամարտիկի ծեծի գործով նրա անվան հիշատակումը իբրեւ կազմակերպիչ, արդեն կասկածի տեղիք տվեց, որ մի երրորդ կողմ ուզում է սլաքը դեպի այլ կողմ ուղղել…
Սա արդեն ծրագրված գործողությունների շարք է, որի նպատակը իրավիճակ թեժացնելն է, ինչը չստացվեց աշնանը, քանի որ եռյակը գժտվեց ու ամեն մեկը գնաց իր արահետով”: