19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը:

ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին. Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝
վերահաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ եղանակով
կարգավորման սկզբունքին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաեւ լատվիացի գործընկերները:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հարգում է մեր երկրի՝ աշխարհաքաղաքական իրադրությունից եւ ազգային շահերից բխող որոշումը: Նա փաստել է, որ Եվրոպական միությանը եւ Հայաստանին հետաքրքրող բոլոր ոլորտներում համագործակցությունը կշարունակվի, եւ այդ նպատակով կարող են մշակվել ճանապարհային քարտեզ ու նոր մանդատ:

Արտահայտելով ԼՂ հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը՝ Էդգարս Ռինկեւիչը մասնավորապես նշել է, որ այն անփոփոխ է՝ սատարել հիմնախնդրի բանակցային ճանապարհով լուծմանը:

Անդրադառնալով հայ-լատվիական երկկողմ հարաբերություններին՝ նախարարը դրական է գնահատել մեր երկրների քաղաքական փոխհարաբերությունները, սակայն նկատել է, որ
անհրաժեշտ է զարգացնել տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությունը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ