Ինձ վրա էլ են տարբեր թվերին հարձակումներ եղել. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/
”Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայ լ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպին: ՛՛Դրանք հատուկ գործող մարդիկ են, որ փորձում են իշխանություններին վարկաբեկել, իշխանությունները երբեք շահագրգռված չեն լինի նման արարքներ անել՛՛,-հավելեց նա:
Հարցին, թե իրեն պաշտպանված է զգում՝ հաշվի առնելով պատգամավորի, ազատամարտիկների հետ կապված վերջին դեպքերը, նա պատասխանեց. ՛՛Ես միշտ էլ պաշտպանված եմ եղել, ի՞նչ է եղել որ: Եթե պիտի մի երկու խուլիգան հարձակվեն, կարծո՞ւմ եք, որ իմ վրա հարձակումներ չեն եղել: Իհարկե, եղել են տարբեր թվերևին: Հիմա պարտադիր չի, որ խփեին, մեկը՝ խոսքով, մեկը՝ մի ուրիշ բանով, մեր գործը տենց ա՛՛:
Ընդհանուր առմամբ պատգամավորը դատապարտեց նման երևույթները՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ կպարզեն, և մեղավորները կպատժվեն:
Մանրամասն՝ տեսանյութում: