24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վտանգավոր է ամբողջությամբ Սահմանադրությունը բարեփոխելը

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը այսօր  «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության համար և դա ամենավտանգավոր երևույթն է: «Վտանգավոր է ամբողջությամբ Սահմանադրությունը բարեփոխելը: Քանի որ ինչպես Սերժ Սարգյսյանն է ասել, մենք սահմանադրությունը բարեփոխելով անվտանգության հարց չենք լուծոււմ»: «Չեք անցկացնի» նախաձեռնությունն արդեն քննարկումների փուլ […]

«Պուտի՛ն, դու կանչել ես, դու էլ լուծիր հարցերը»

Բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հորդորեց ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարություններին հարցնել, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում Աստանայում կայացած հանդիպմանը: «Դա պետք է հարցնել այդ երեք երկրների ղեկավարություններին: Չգիտեմ՝ ինչու չի հրավիրվել, բայց Պուտինը, որ բոլորը մտածում են, որ հիվանդ է, առաջինը զանգահարել է մեր նախագահին»,-նշեց նա: Քոչարյանի խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանը […]

«Կլիներ վերջին մեխը ԵՏՄ-ի շրջանակներում» /վիդեո/

«Այս պահին մեր արտահանողները չեն օգտվում ԵՏՄ-ից՝ միայն ռուբլու արժեզրկման հետ կապված, դա կապ չունի ԵՏՄ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ ԵՏՄ տնտեսական շուկայի ընձեռած հնարավորությունները դեռ իրենց երևալ չեն տալիս, քանի որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Մարտիրոսյանը նաև նորմալ է համարում այն, որ Աստանայի […]

ՉԺՀ անհատույց օգնություն և արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ը

2015-2018թթ. համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր է ձեռք բերվել, ըստ որի ՉԺՀ պետք է արտոնյալ պայմաններով վարկ տրամադրի ՀՀ-ը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման համար արտոնյալ պայմաններով 155,44 մլն. չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) վարկ տրամադրել ՀՀ-ը, որի  համաձայն՝ վարկի արժույթը […]

«Մի տեսակ անբարոյականության նման բան է»

«Տարբեր ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, և այդտեղ ոչ մի վատ բան չկա, բայց բերել, այն կապել ցեղասպանության տարելիցի ու այդ միջոցառումների հետ, մի տեսակ անբարոյականության նման բան է, ուղղակի սեփական անձերի վրա ուշադրություն չգրավելու այլ ձև չգտնելը տգեղ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» «Հարյուրամյակն առանց […]

Կարեն Ավագյանը՝ euractiv.com-ին. ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը

Այսօր The European Post ( http://europeanpost.co/armenias-ngo-laws-dispute/ ) կայքն իր էջերում զետեղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի պատասխանը http://www.euractiv.com-ում հրապարակված «Ընդդեմ ՀԿ-ների հայաստանյան օրենսդրությունը՝ ներշնչված Մոսկվայի կողմից» Armenia’s anti-NGO laws inspired by Moscow  ( http://www.euractiv.com/sections/europes-east/armenias-anti-ngo-laws-inspired-moscow-313199 ) հոդվածին, որն անդրադառնում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, Հայաստանում հասարակական դաշտին։ Հոդվածում, մասնավորապես, […]

Ո՞նց կարող են չհարգել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե պետք է, մենք ինքներս կհովանավորենք ուրիշ ուժերի, և դա ձեզ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները գործող վարչապետին ու Կառավարությանն այնպես չեն քննադատում, ինչպես նախկինին, Մելքումյանը չհամաձայնեց.  «Վարչապետին չքննադատելու հարց […]

Դմիտրի Մեդվեդեւն ու Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության առաջնահերթ հարցերը, ինչպես նաեւ համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Այ սա է, որ Թուրքիային գցում է ջղաձիգ ցնցումների մեջ»

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, հայկական կողմի վարած քաղաքականությանը: Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի քաղաքականությունը վաղուց է տապալված: -Պարո՛ն Ռուստամյան, Էրդողանը հայտարարեց, որ հայ սփյուռքը պետք է բացի արխիվները: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը և ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունների վերջին […]

ԱԻՄ-ն իր մտահոգությունն է հայտնում

ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.  Ողջունելով Հայաստանում առկայ գաղջ մթնոլորտը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր նախաձեռնութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի գործնականութիւնը, ԱԻՄ-ը իր խորին մտահոգութիւնն է յայտնում Հայաստանում արդէն բնականոն դարձող խաղաղ նախաձեռնութիւնների դէմ անպատիժ բռնարարքների գործելակերպի կապակցութեամբ։ Խաղաղ հանրահաւաքի նկատմամբ սադրանքներն ուղղուած են Հայաստանի բոլոր քաղաքացիների դէմ եւ կրելով հակասահմանադրական բնոյթ վտանագում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի