24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս»

Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծննդյան օրն է, կուսակցությունը ստեղծվել է 1990 թվականի ապրիլի  2-ին: Այս կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Facebook-ի իր էջում: «Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունը անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության […]

Արամ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Ծառուկյանի փեսան

Կառավարության այսօրվա նիստում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնելու: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը: Հիշեցնենք, որ […]

Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը

Այսօր, ժամեր անց, Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Հարկ է նշել, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, այն քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ: Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի […]

«Աբսուրդ է»

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապուշություն է համարում այն տեսակետը, թե սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է կրկին ընտրվել: «Այդ ապուշությունն արդեն վաղուց է շրջանառվում. նման մտքեր մոգոնողները անգամ փորձ չեն արել գոնե տարրական ուսումնասիրություն կատարել, թե ինչ է ԱԺ նախագահի պաշտոնը, և ինչու է այն համարվում երկրորդը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, […]

Պաշտոնանկ կարվի. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է.  ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Հարությունյանը ազատվում է պաշտոնից «այլ աշխատանքի» անցնելու կապակցությամբ: Թերթի տեղեկություններով Հարությունյանը նշանակվելու է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, որը թափուր է անցած տարվա նոյեմբերից:  Այլ հետաքրքիր հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

«Ինքնաքննադատության հանձնաժողով է» /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը դրական է վերաբերում հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր դերակատարություն պետք է տրվի մամուլին:  Նա նաև ասաց, որ կարծես թե անհրաժեշտ ինստիտուտները կան կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց եթե Կառավարությունը մարմին է ստեղծում, ուրեմն ընդունում է, որ այդ […]

Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Տաջիկստան և Ղրղզստան

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիստին: Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին։ Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Ներկայացվել են քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. իրականացված աշխատանքների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը նշել է, որ հանրապետությունում գործող 11 քրեակատարողական […]

«Վարչապետն այդ կամքի ուժն ունի» /վիդեո/

«Կոռոպցիան անհատական երևույթ չէ, մեխանիզմ է, այսօր եթե մինչև ջրվորն իջնես, կոռուպցիա կտեսնես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովն աշխատելու, եթե այն գլխավորողների մասին խոսում են՝ որպես կոռուպցիոներների:  «Հանրապետության վարչապետն այդ կամքի ուժն ունի և նաև այդ պոտենցիալն էլ ունի, կսկի […]

ՀՅԴ-ը մերժում է վարչապետին /վիդեո/

ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի ու խոհուրդ ստեղծելու մասին որոշում, որում ընդգրկված են լինելու հասարակաական սեկտորի ներկայացուցիչները, ԱԺ խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև կառավարությունից անդամներ: «Մենք ստացել են ՀՀ վարչապետի առաջարկը՝ թեկնածու առաջդրելու համար, մենք պատասխանել ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի