07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է.Հեղինե Բիշարյանը՝ ԲՀԿ-ից

«Այն փոթորիկը, որ տեղի ունեցավ քաղաքական դաշտում  և քաղաքական այն ուժերը, որոնց ընտրազանգվածը  մի քանի հարյուր հազարի հասնող էր, բնականաբար մարդիկ կան, որոնք կողմնորոշման խնդիր ունեն ապագայի հետ կապված»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Բիշարյանը նշեց, որ իրենց գրասենյակներում կուսակցության անդամության համար դիմողների թիվը կտրուկ ավելացել է. «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթաց իրականացվել է այդ օրերին և ավելի ակտիվ է եղել քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ անդամներ և նախկին ԲՀԿ պատգամավորներ դիմել են, Բիշարյանը տվեց ոչ միանշանակ պատասխան. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերվում է պատգամավորներին` ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»,-հավելեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ