05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանը և իր ընկերներն ուզում էին, որ իրենց ձերբակալեն.Արմեն Ռուստամյան

«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ Սահմանադրություն ոտնահարվեց, թե չէ, պարզ կդառնա, եթե իմանանք ձերբակալության պատկերը և հիմքերը, ինչը մինչև հիմա, բնականաբար, հասանելի չի բոլորին, և միայն պրոցեսի մասնակիցները կարող են ծանոթանալ դրա հետ: Հուսով եմ՝ փաստաբանը ավելի մանրամասն կծանոթանա և մեզ կներակայացնի պատկերը, որ պարզ դառնա, թե կան արդյոք հիմքեր գործողություն կանխարգելելու համար»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին հարցերին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ինքը ժամանակին այս թեմայով խոսել է, բայց սխալ է ընկալվել: «Սա փոխանակ զգուշացում լիներ, հենց նույն Սեֆիլյանի և իր ընկերների համար, դրա փոխարեն ինչ-որ վայրահաչություններ, ինչ-որ անկապ արձագանքներ լսեցինք:

Եվ շատ ակնհայտ էր, որ կարող էր, սա բերել այսպիսի հետևանքների: Այն հոդվածը, որի հետ կապված հետապնդում է իրականացվում, հենց այդ կանախարգելման հետ է կապված, որովհետև խոսքը գնում է նախապատրաստության մասին, որ եթե անթույլատրելի մի բան է նախատեսվում, դա պետք է կանխվի: Նախապատրաստություն հենց դա է նշանակում, դա կարող է կանխարգելել համապատասխան իրավասու մարմիների կողմից, և դա այն է, ինչ տեղի է ունեցել:

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ժիրայր Սեֆիլյանը և իր ընկերներն ուզում էին, որ իրենց ձերբակալեն: Շատ պարզ է, որ այդ ամեն ինչը բերելու էր դրան, որ ապրիլի 24-ի հետ կապել այդպիսի գործողություններ կարող էր բերել համապատասխան վերաբերմունքի համապատասխան մարմինների կողմից, և դա վերահսկվեր»,-ասաց Ռուստամյանը: Նա նաև չբացառեց, որ «այսպես կոչված» հիմքերը, որոնք ծառայել են այս ձերբակալություները կատարելու, վերանան, և ապրիլի 24-ից հետո նրանք ազատ արձակվեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ