#ՀԻՄԱ. ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՓՈՂՈՑԸ. ՈՒՂԻՂ
Երբ մի ողջ ազգ հանձնվում է մի հոգու քմահաճույքին՝ զոհելով իր ունեցած ամենաթանկը, էդտեղ արդեն կարելի է զոհ չգնալ քաղաքավարությանը և իրերը կոչել իրենց անուններով։ Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում, և որն էնտուզիազմով ստանձնեց այդ անշնորհակալ դերը․ 1. Նույն զանգվածը բորենիական էնտուզիազմով ողջունում […]
Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը՝ հավելելով, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ։ «Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,-հավելեց Գևորգյանը։ Նա պատմեց նաև, որ սեպտեմբերի […]
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն: Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է: Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,- ասել է ՌԴ նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստան Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ «Ենթադրվում է, որ խաղաղապահներն ամբողջությամբ ու առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն»,- ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը։ Նա ասաց, թե Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն վարկածը, որ ԼՂ դեմ […]
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արևմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի՝ զրկելով նրան իր հայրենիքից: Արցախը միակ տարածքն է, որտեղ ապրում են բնիկ հայերը: Արցախցիները մեն-մենակ չեն կարող պայքարել ողջ աշխարհի դեմ: Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Դավաճանի մեկը, մի բան ասեցիր ու հակառակն արեցիր։ Թուրքի կամակատար»։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերի՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, […]
Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկան և սպառազինությունը անհապաղ պետք է դուրս բերվի ոչնչացման նպատակով։
























