08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրը հազար անգամ ավելի խորն էր տնքում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրը հազար անգամ ավելի խորն էր տնքում։ Բետոնի տակ բանտարկված հողը տնքում էր, ու ես , փորձում էի ոտքս զգույշ դնել հողին, չէր ստացվում, տղերքը խուլ աղմկում էին։

Գլխիկոր ու մոլոր գնացի, ամոթով ու խեղճացած էի Մոնթեի, Աշոտ Նավասարդյանի, Սմբատ Այվազյանի շիրիմների առաջ։ Վազգեն Սարգսյանին մոտենալը երիցս դժվար էր։

Արցախի հայաթափումից հետո առաջին անգամն էի եկել Սպարապետի մոտ։ Ինքը նայում էր իր էն հայտնի հայացքով, հարց չէր տալիս, գիտեր, որ պատասխան չեմ գտնելու։ Մինչ ես ամոթով ու գլխիկոր փորձում էի նայել Վազգեն Սարգսյանի նկարին, կողքից լսվում էր եղբոր ձայնը, ով հարցազրույց էր տալիս, հենց Վազգենի անթարթ հայացքի ներքո։

Մի պահ թվաց, Վազգենը գոռում է,արագ բարձրացրի հայացքս, նկարը լուռ էր, միայն մի պահ լսեցի Վազգենի ձայնը։
Հետո ոտնաձայններ էին Եռաբլուրում, ոտնաձայները փորձում էին խլացնել Վազգենի ձայնը։
Ծաղկեպսակների բուրգերը փորձում էին փակել Վազգենի հայացքը։ Հեռվում մի պահ Ջհանգիրյանի ծիծաղը լսվեց, հետո՝ կրկին ոտնաձայներ։ Սպարապետի հայացքը նայում էր ուղիղ, նայում էր բոլորիս հոգիներից ներս, ոչ բոլորն էին զգում այդ հայացքը։

Այսօր կրկին հոկտեմբերի 27 էր, մի անվերջանալի հոկտեմբերի 27, ահաբեկչություն ընդդեմ Հայաստանի ու հայի։ 24 տարի անց եւս ահաբեկչությունը շարունակվում է, արդեն երեւանի կենտրոնում։ Եւ ճիշտ էր Սպարապետը, երբ զգուշացնում էր՝ Մեղրին մի օր պայթելու է Երեւանի կենտրոնում։ Պայթեց, պայթեցրին 2018-ին ու դեռ պայթեցնում են։ Եռաբլուրում մեկը հարցազրույց էր տալիս, տղերքը գոռում էին՝ լռեք։ Վազգենը իր բանակի, իր զորքի հետ էր եւ անգամ այսպես, հազար անգամ ուժեղ էր ու հզոր, քան ղզիկ ձայնով հարցազրույց տվողները։

Քան՝ մենք բոլորս։ Ու այսօր ավելի արդիական է Վազգենի միտքը․«Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը»։ Մենք ինքներս մեզ տվե՞լ ենք այդ հարցը՝ ո՞վ ենք մենք»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ