10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իրենց ամբողջ կյանքը, հիշողությունները,հույզերը, ապրումներն ու «ունեցվածքը» մեկ կապոցում տեղավորած կհասնեին Հայաստան, նիկոլն այդ ընթացքում զբաղվում էր կառավարական առանձնատան վերանորոգման աշխատանքներով։ Արցախցիները, ովքեր հասնելով Հայաստան մինչև այսօր ունեն կացարանի խնդիր, չեն ստացել անգամ իրենց հասանելիք 100 հազար դրամ «աջակցությունը»։

Իսկ այս ամենը նիկոլի կառավարման շրջանի տրամաբանական շարունակությունն է և այսպես շարունակվելու է, եթե նիկոլը մնա իշխանության։ Շռայլությունները գաղտնի չեն պահվում, արվում են բոլորիդ աչքի առաջ։ «Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն: Հիմա բոլորդ գիտեք և տեսնում եք, թե ինչի համար եք վճարում հարգելի հայրենակիցներ։ Այս աղետների շղթան էլ ավելի է շատանալու և ոչ միայն Արցախում դժոխքի միջով անցած մեր հայրենակիցների համար։

Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ