Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին։ «Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և […]





































