28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ ԱՀ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են. Տիգրան Աբրահամյան

ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հարվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել: Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,- գրել է պատգամավորը։

ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։

Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։ «Ալիևի ցեղասպան ռեժիմն սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի […]

Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը։ Դավաճանը Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս ու կանաչ լույս վառեց հանցագործ Ալիեւի համար։ Միջազգային հանրությունն էլ, խաղաղապահներն էլ մեխի գլխի կարգավիճակում են։ Ալիեւը հերթական անգամ թքեց ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի վրա՝ ուժ կիրառելով Արցախի դեմ»։

Ադրբեջանը այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի