04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի լրատվամիջոցները։ Հիշեցնեք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Նշվում է, որ ՀՀ քաղաքացի […]

Խոշոր հրդեհ Շուշի-Բերձոր ճանապարհին. այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։ Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։ Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս.Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է նա:

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա օրերին, ըստ վարչապետի, ԼՂ-ում այլևս հայ չի մնա։ «Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է ու այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հնարությանը»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, թե միջազգային […]

Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագիրը ստորագրվել է ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ` ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից` հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Հրամանագրում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվել են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, […]

Որոշումս մեծ ցավ կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, […]

Հայաստանի Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը ստիպված թողնի ու երկրից հեռանա․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա: Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է […]

Ադրբեջանական ալիքները գրում են Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, թե Հակարի կամրջի անցակետում ձերբակալվել է Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել Արցախը։ «Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում […]

Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի