Աշխարհին Փաշինյանի պես անողնաշար մեկն էր պետք՝ ուժեղ Հայաստան և Արցախ պահող Սերժ Սարգսյանի փոխարեն. Աննա Մկրտչյան
Եվրոպական խորհրդարանը, նախքան Նիկոլ Փաշինյանին ծափահարելը, ծափահարում և ողջունում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ստորագրեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթուղթը (SEPA)։
Նախագահ Սարգսյանի այս քայլը համարելով բացառիկ՝ այսօր Նիկոլ Փաշինյանին ծափահարողները ժամանակին միաբերան կրկնում էին, որ Հայաստանն օրինակ է նրա, թե ինչպես պետք է պետություններն աշխատեն ոչ թե հակադրությունների, այլ շահերի համադրման տրամաբանությամբ՝ «կամ-կամ»-ի փոխարեն՝ ընտրելով «և-և»-ը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խամբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ շեշտելով՝ այսօր Նիկոլ Փաշինյանին ծափահարում են այն նույն մարդիկ, որոնք ժամանակին ծափահարում էին նաև Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթում (SEPA) Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը։
«Հիմա այդ նույն մարդիկ տեսնում են Նիկոլին, որն իրենց կոշիկները լիզելու հարցում խտրականություն չի դնում, հանգիստ կարող է թքել հայկական շահի վրա՝ քանի անգամ պետք է։ Եթե Սերժ Սարգսյանն ուժեղ, անկախ Հայաստան և Արցախ պահողն էր, նրա հետո խոսում էին այդ դիրքերից և տալիս ամենաուժեղ զենքը, հիմա տեսնում են Փաշինյանին, որն ասում է՝ ինձ զենք պետք չէ, ես որևէ մեկին չեմ կրակելու, ուստի նրա հետ էլ խոսում են համապատասխան դիրքից»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյանին այսօր ծափահարում են նաև, որովհետև նա իր աթոռը պահողներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, իսկ ծափահարողների նպատակը ոչ թե հայկական շահն է, այլ բացառապես սեփական պետություններին, այդ թվում և՝ հայկականը զոհելու գնով։
«Երևանում տեղի ունեցածը 2018 թվականին Նիկոլին իշխանություն տալու հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Մկրտչյանը՝ շեշտելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանում իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին՝ նպատակ ունենալով նրա միջոցով հանձնել Արցախն Ադրբեջանին, մի բան, ինչը չէր անում Սերժ Սարգսյանը։
«Դա էր պատճառը, որ այդ նույն աշխարհին Սերժ Սարգսյանի պես ղեկավարը պետք չէր, իրենց պետք էր Փաշինյանի նման անողնաշար մեկը»,– ասաց Մկրտչյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան
168.am