03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին. Տիգրան Ավինյան

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյանների, այլ, նախևառաջ, պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:

«Այն պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը:

24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը՝ մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը», – Facebook-ում գրել է Ավինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ