13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ սիրում կլասս գցեմ էլի … /վիդեո/

«Դուք ի՞նչ եք ուզում, որ ես անձնական վիրավորանքներ հասցնեմ, իմ տեսակն այդպես չէ, ես չեմ սիրում նման բաներ, կլասս գցեմ, գոնե ինձ-ինձ՝ Միքայել Մելքումյանին, այդ հարցը պիտի չտաք»,-լրագրողների հետ զրույցում այպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չի քննադատում ներկայիս կառավարությանը: Նա նշեց, որ ամեն հարցի շուրջ մի քանի անգամ […]

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուշադրություն ֆեյսբուքահայեր և լրագրողներ ջան: Քիչ առաջ Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությւոըշւնը: Հիշեցնեմ, որ 2007 թ-ի հուլիսին Չիլիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել»:

Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունվել

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը: Ստորև ներկայացվում է բանաձևի […]

ԱՄՆ դեսպանը հորդորել է. Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափվել է. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ երեկ հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախօրեին «Ազատ դեմոկրատները»: ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ Տեր-Պետրոսյանը բավականին զարմացած ու ինչ-որ տեղ հիասթափված է եղել հանդիպումից: Ըստ ՀԱԿ առաջնորդի մերձավոր շրջապատում պտտվող խոսակցությունների՝ ԱՄՆ դեսպանը ոչ […]

Աչքը Աշոտյանի աթոռի վրա է Հրապարակ

Որոշ տեղեկություններով՝ ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ՝ նախաշեմին, իշխանության հետ «թև թևի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերևս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ […]

Հարցերից գլխավորն այստեղ է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Նախօրեին միանգամից երկու երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Խոսքը Չիլիի և Չեխիայի խորհրդարանների մասին է: 100-րդ տարելիցի շրջանակում միջազգային հանրության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման մթնոլորտի հագեցումը շարունակվում է: Առայժմ գագաթնակետը, իհարկե, ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագն է: Կլինեն, իհարկե, նոր իրողություններ: Սակայն այս ամենը և՛ բարոյական, […]

Արծվիկ Մինասյանի ակնարկ-ուղերձը որոշերին /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական է վերաբերում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին պատմական հայրենիք: «Եվ եթե աշխարհասփյուռ հայության բոլոր անձինք մտածեին այցելել Հայաստան և ինչ-որ մի բանով օգտակար լինեին հայրենիքին, այստեղ մենք շատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը չի ցանկանում քննարկել տարբեր մարդկանց պատկերացումները Քիմ Քարդաշյանի այցի վերաբերյալ: «Ամեն […]

Հաղթանակ է /վիդեո/

Վատիկանում տեղի ունեցածը համաշխարհային երևույթ էր: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նկատեց, որ պատարագ մատուցելով Հռոմի պապը մեծ ազդակներ տվեց ամբողջ աշխարհին: «Յուրօրինակ խորհուրդ կար այս պարագայում»,-նկատեց նախարարը: Վերջինս տեղի ունեցածը համարում է հաղթանակ: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հռոմի պապը ծանր կացության մեջ է դրել Օբամային

Հռոմի Պապ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՌԱՋԻՆԻ պատմական կոչը Հայոց Ցեղասպանության մասին, ծանր կացության մեջ է դնում քրիստոնյա տերությունների այն ղեկավարներին, որոնք մինչ այսօր Ցեղասպանություն բառը չեն արտաբերել: Հատկապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը թեկուզ և կաթոլիկ եկեղեցու հետևորդ չէ, բայց քրիստոնյա է և իր յուրաքանչյուր ճառ ավարտում է Աստծո անունով…Իսկ Հռոմի Պապը ոչնչից չվախենալով պատասխանեց թուրքերին` Քրիստոնեական […]

«ԵԽԽՎ-ն չարաչար սխալվել է»

«Երկու հանգաման պետք է առաջնացնենք, առաջին, որ Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գոյություն ունեցող ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ոչ միայն արտահայտում է միջազգային հանրության միջնորդական կարծիքը և համատեղում է միջնորդական ջանքերը, այլև դա միակ մասնագիտացված կառույցն է՝ իր ընթացակարգերով, տեղեկությունների պաշարով և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի