03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանն … Սերժ Սարգսյանը շնորհակալ պիտի լինի /վիդեո/

 «Նազարբաևն ու Լուկաշենկոն պետք է ձեռք ձեռքի տված Պուտինի հետևից գային: Նրանք վասալային կարգավիճակ ունեն ու չեն եկել, որովհետև դեմ են Ռուսաստանին ու ակցիա են անում Ռուսաստանի դեմ, պետք է նաև պառադին մասնակցեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա հետ համաձայնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 

Ապա խոսելով ԵՏՄ-ից՝ Սարգսյանը նկատեց. «Դժվար է ասել, թե ինչպես կզարգանա այդ միությունը, բայց այն, որ Հայաստանը ԵՏՄ-ի հաշվին է ապահովում տնտեսական աճ, սա խայտառակություն է: Մենք ստացել ենք մաքսատուրքեր, որի հաշվին տնտեսական աճ ենք ունենում»: Արշակյանը նետեց. «Եթե ԵՏՄ-ում չլինեինք, ավելի մեծ մաքսատուրք կստանայինք, եթե գնայինք Եվրոպա»:

Սարգսյանը բացատրեց, որ մեր իշխանությունների մոտ սխալ մոտեցում է կա. ուրիշից ստանալու խնդիրն է անընդհատ մեր առջև կանգնած. դու քո սեփական տունը չես կարողանում պահել, քեռու օգնությունն ես անընդհատ ուզում, այդպես պետություն չի լինում»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ամեն տարի պակասում են, Ազատ Արշակյանն ասաց, որ Հայաստանը համարվում է ռիսկային զոնա, և դա է ներդրումների նվազման պատճառը: «Գոյություն ունեցող ակնհայտ սպառնալիքները չեն թույլատրում գործատուին գալ Հայաստան: Որպեսզի ունենանք տնտեսական աճ, Հայաստանը պիտի հայտարարվի ապահով երկիր, բայց չի հայտարարվում, որովհետև բանակցություններ են գնում պատերազմող Հայաստանի խաղաղության շուրջ: Մինսկի խմբի համանախագահներից մեկը պիտի ասի՝ ես սխալվել եմ, հանձնել եմ Ղարաբաղը»,-նշեց նա: 

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ շնորհակալ է ձեզ, որ դուք այսօր վերցրել եք իր իշխանության պաշտպանության խնդիրը»,-նետեց Արամ Սարգսյանն, Արշակյանն էլ արձագանքեց, թե եթե Արամ Սարգսյանն էլ լիներ ՀՀ նախագահ, այսպես կասեր, քանի որ ՀՀ բոլոր կառավարությունները կաշկանդված են Լենին-աթաթուրք դաշինքի դրույթներից: «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը չէր կարող զարգանալ, քանի որ գտնվում էր այդ դաշինքի հետևանքով ստեղծված պատերազմի մեջ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ