11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրք պրոֆեսորի մեսիջը Թուրքիայի իշխանություններին

Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պատմության բաժնի դասախոս, պրոֆեսոր Բուլենթ  Բիլմեզը ծագումով Դերսիմից է: Henaran.am-ի հետ հարցազրույցում նա անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքին և հայ-թուրքական արձանագրություններին: –Պարոն Բիլմեզ, առաջի՞ն անգամ եք Հայաստանում: -Ոչ, ավելի վաղ երկու անգամ եղել եմ այստեղ: –Որքանով տեղյակ եմ, Դուք կարծում եք, որ Թուրքիան պետք է ճանաչի  ցեղասպանությունը, ձեր այդ տեսակետի […]

Ալիեւը Հաղթանակի օրը կլինի Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը եւ մայիսի 9-ին կլինի Մոսկվայում` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է ТАСС գործակալությունը:

Փոխվարչապետի կինը մեկ տարում 119.5 միլիոն է աշխատել

Ռուս քաղաքական գործիչների կանանցից ամենահարուստը, 2014 թվականի տվյալներով, փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի կինն է` Նատալյան: Մեկ տարում նա աշխատել է 119.5 միլիոն ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն: Երկրորդ տեղում ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կինն է, 33-ամյա Մարինայի տարվա եկամուտը կազմել է 84,2 միլիոն ռուբլի: Երրորդը երկրի ներքին գործերի նախարարի կինն է: Իսկ ահա երկրի վարչապետ Դմիտրի […]

Ինչպիսին էր Պուտինը մանուկ հասակում եւ երիտասարդ տարիներին /ֆոտոշարք/

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դպրոցական եւ երիտասարդության տրաիների լուսանկարները: Մասնավորապես հրապարակվել են Պուտինի` 1960-1990 թվականների լուսանկարները: Հիշեցնենք, որ վերջերս Time հանդեսը Պուտինին ճանաչել էր տարվա ամենաազդեցիկ մարդ:

Օբամայի վախը եւ մերոնք /վիդեո/

ԱԺ պատգամավոր Վահագն Մուխսուդյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես կասի «Ցեղասպանություն» բառը: «Ինտուիցիայով էտպես եմ կարծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Առաջինն ինքներս մեզնից պիտի ակնկալենք, հասկանանք, որ միասնական ենք ու հետո ուրիշներին կնայենք»,-ասաց  գեներալ Մանվել Գրիգորյանը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը հավատացած է, որ մի օր Օբաման կասի այդ բառը: «Ամերիկացիներն […]

Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, հայտնում է armeniangenocide100.org-ը: Նշվել է նաեւ, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը ասել է, որ  ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երեւանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը:

«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց»

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ նիստին. Այսօր նիստի մեկնարկին, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում։ Իսկ հիմա իմ հիմնական ասելիքը։ 3 օր անց Հայաստանի հոգեւոր կենտրոն սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների […]

«Շլով թփով»

Ապրիլի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Հիմնադիր Խորհրդարանի չորս անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Գեւորգ Սաֆարյանի փաստաբանների կողմից դատարան տարված վերաքննիչ բողոքները: Դատավորները աչքի ընկան ուղղակի ցնցող հապճեպությամբ, ասել է գործով զբաղվող փաստաբանը: Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի Գարեգին Չուգասզյանի կալանավորման դեմ բերված բողոքը, իսկ ապրիլի 22-ին՝ Վարուժան Ավետիսյանի: Եգորյանն ասաց նաեւ, որ […]

Սարսափելի է դառնում հաջորդը

«Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո` Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր, և, այո՛, մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո` մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին»,-այսօր ելույթ ունենալով Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի