04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը

«Հեչ մի անհանսգատցեք, հերթով կասեմ…երկար լսում էի, ամեն ինչի մասին խոսում ենք, բայց ոչ օրենքի մասին, մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը, չեն ասում՝ ինչի մասին է այս օրենքը, որ ժամերով խոսում ենք»,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով Եկամտային հարկի մասին օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

Նա հորդորեց պատգամավորներին չխեղաթուրել օրենքը, չասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի ավելացմանը և հարկային դաշտ է բերելու «խոպանչիներին»: «Որևէ մի խոպանչիկի չի վերաբերում այս օրենքը, հարկային գործակալն այնտեղ փող մուծելու փոխարեն պետք է այստեղ փող մուծի, իջեցնում են տասներեք տոկոս, որ տարբերությունն էլ զրո տոկոս չլինի: Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը»,-ասաց նա:

«Դարձրեցիք ես ինչ գիտեմ ինչ, մարդն ասւոմ է Ռուսաստանում կամ այլ երկրում տալու փոխարեն եկամտահարկը կվճարեմ իմ երկրում, այսինքն՝ հե՞չ ստանա այս երկիրը, թե՞ մի քիչ ստանա»,-հարցրեց նա՝ հավելելով, որ այս օրենքը շատ նորմալ օրենք է: Դիմելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով բացասական էր խոսել օրենքի մասին և Այվազյանի ելույթի ժամանակ էլ տեղից արձագանքում էր՝ նա ասաց. «Բարի լինեիք, առավոտյան գայիք ու լսեիք, հերիք է մեզ խորհուրդ տաք»: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Բագրատյանին չընդհատել ու լսել Այվազյանին: Վերջինս էլ նետեց.

«Պարոն Բագրատյան, երբ դուք խոսում էիք, ես ռադիոյով լսում էի: Ես չեմ տեսել մի կառավարություն, որը հրապարակավ հայտարարի ու ընունեն նրա առաջարկը: Ասում եք՝ այս երկիրը շանս չունի, ունի շանս, շանսերը խելամիտ օգտագործել է պետք է, խելամիտ օրենք են բերել, հելել եք, քլունգն առել եք, ընկել եք հետևից»:

Ապա դիմելով իրեն լսողներին՝ Այվազյանը շեշտեց, որ իրավունքի խախտում այս փոփոխությունը չի ենթադրում.«Սիրելի քաղաքացիներ, սիրելի հասարակություն, սիրելի ռադիոլսողներ, սիրելի գործընկերներ, որևէ մեկ արտագնա աշխատանքով զբաղվող քաղաքացու իրավունքների սահմանափակման խնդիր չկա այստեղ, փոխանակ ասենք լավ ա, զարգացնենք մեր գործընկերների մտքերը, որ երաշխիք տանք, որ մարդը գնում է այնտեղ, անտեր չմնա… էլ դավաճանություն, էլ չգիտեմ ինչ, չի կարելի այդպես»: Նա շեշտեց, որ ՀՀԿ խմբակցությունը, մտածելով պետության, հասարակության մասին, հավատալով հային, կողմ է քվեարկելու:

Այվազյանին արձագանքեց Հրանտ Բագրատյանը. «Էս ձևի սիրուն ելույթ, որի մեջ լուրջ թատերական մոմենտ կա, ինքը չի տիրապետում հարցերին, ցավդ տանեմ մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել, 13 տոկոս պիտի այնտեղ վճարեն, 11 տոկոսն այստեղ»: Բագրատյանը նաև նշեց, որ կրկնակի հարկման պայմանագրից դուրս նոր պայմանագիր պիտի գործի այս դեպքում, քանի որ ԵՏՄ-ում ենք: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ