11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զոհրաբյանը պատրաստ է իր անձով երաշխավորել

«Ես նորից ճշտեցի, դատախազությունից պատասխանել են, որ այո, Ձեր դիմումը կցված բժկական տեղեկանքների ամբողջական փաթեթով՝ Գոհար Ենոքյանի վատառողջ վիճակը հաստատող, մուտք է արված և մենք ձեզ կպատասխանենք»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին` արդյոք դատախազությունից պատասխանել են պատգամավորների դիմումին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը նախօրեին սպանություն պատվիրելու կասկածով ձերբակալվել է: Պատգամավորները ստորագրահավաքով դիմել են դատախազություն, որպեսզի խափանման միջոց ընտրված կալանքը փոխվի: 

Ստորագրահավաքին մասնակցել է 37 պատգամավոր՝ վեց խմբակցություններից: «Հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էր, երկրորդը՝ Հանրապետականից, բավական մեծ թվով Հանրապետական պատգամավորներ էին ստորագրել, «Օրինաց երկրից», ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», «Դաշնակցությունից», բոլորից էլ կային»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին`եթե դատախազությունը չբավարարի դիմումը, ինչ են մտադիր անել, պատգամավորը պատասխանեց. «Հաջորդ քայլն, ըստ օրենսդրության, երաշխավորության ինստիտուտն է, որ մարդիկ կարող են երաշխավոր կանգնել, որ իրենց անձով երաշխավորում են, որ ազատության մեջ լինելով` տիկին Ենոքյանը չի խոչընդոտի գործի նախաքննության արդար ընթացքին: Ես անձամբ պատրաստ եմ այդպիսի երաշխավոր լինելու»:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի ու ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ միասին այցելել են Գոհար Ենոքյանին: «Ինքը կրկին բավական բարձր ճնշում ուներ, նաև ինչպես արդեն ասել եմ՝ վերջերս վիրահատություն էր տարել, հետվիրահատական որոշակի բարդություններ կան, և նրան անհրաժեշտ են տնային պայմաններ»:

Զոհրաբյանը նկատեց, որ միակ խնդիրն այս պահին այն է, որ 73-ամյա կինը լինի ազատության մեջ՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու: «Ինքը պատրաստ է դատարանում ապացուցելու իր անմեղությունը», որ ինքը նշյալ մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի»,-ասաց պատգամավորը:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ