08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԲՀԿ խոսնակը` Գոհար Ենոքյանից

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր, կուսակցության նորաթուխ խոսնակ Վահան Բաբայանը անդրադարձավ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանի կալանավորման հարցին: Բաբայանը չի պատրաստվում իրավական գնահատականներ տալ ու նշում է, որ այս հարցով կզբաղվի ոստիկանությունը.

«Ես իրավաբան չեմ ու չեմ կարող իրավական գնահատական տալ, իսկ հարցի բարոյական մասի հետ կապված ասեմ, որ երեկ տեղի է ունեցել ստորագրահավաք պատգամավորների կողմից, տիկին Ենոքյանը 73 տարեկան կին է և նրա առողջականի հետ կապված պատգամավորները գնացել են նման քայլի: Սա զուտ հումանիստական քայլ է ու բնական եմ համարում»,-ասաց Բաբայանը: 

Լրագրողի դիտարկմանը` արդյոք ունակ էր Գոհար Ենոքյանը նման արարքի, և բացառում է արդյոք պատգամավորը, որ Ենոքյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի, Բաբայանը պատասխանեց.

«Ես ԲՀԿ մամլո խոսնակն եմ ու չեմ կարող անհատական կարծիք հայտնել մարդկանց մասին, ես չեմ կարող ասել մարդիկ ունակ են , թե ունակ չեն: Ոչինչ չեմ բացառում: Սպասենք իրավական մարմինների պարզաբանմանը»,-հավելեց Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ