Յուվեցի Կարոն հիվանդանոցում է

«Ես չեմ զրուցել Կարո Կարապետյանի հետ, բայց նա մեր խմբակցության անդամ, է և ես որևէ խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ նաև զրուցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով, ընդ որում ըստ մամուլի՝ նա կասկածվում է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի նկատմամբ սպանության փորձի նախապատրաստելու մեջ:
Զոհրաբյանը նշեց, որ Կարո Կարապետյանի օգնականները լրատվամիջոցներին փոխանցել են, որ նա այս օրերին գտնվում է հիվանդանոցում որոշակի առողջական խնդիրների պատճառով: «Մենք Կարոյի հետ զրուցելու որևէ խնդիր չենք տեսնում՝ իր տեսակետը լսելու, մեզ համար կարևորն արդար դատավարությունն է, բայց առաջնային խնդիրը այս պահին այն է, որ 73-ամյա կինը, ով առողջական լուրջ խնդիրներ ունի, լինի ազատության մեջ, տնային պայմաններում՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով»:
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այսօր առերեսում պիտի լինի վկաների հետ, ովքեր ցուցմունքներ են տվել: «Կարծում եմ, այսօրվա առերեսումից հետո բավական պարզաբանումներ կլինեն»: