22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք միշտ միասին ենք. ՌԴ դեսպան /վիդեո/

Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումներին: Լրագրողների հետ զրույցում դեսպանը շնորհավորեց ամբողջ հայ ազգին հաղթանակի օրվա առթիվ նշելով. «Մաղթում եմ բոլորին երջանկություն, բարեկեցություն, և իհարկե խաղաղ երկինք գլավերևում»: Վոլինկինն ընդգծեց, որ երկու՝ հայ և ռուս ազգերը միշտ միասին են: Լրագրողները նաև […]

Դեմիրճյանն ուղեկցում էր Տեր-Պետրոսյանին

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման առիթով այսօր հաղթանակի զբոսայգի էր ժամանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանկույանը , Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանըև այլք: ՀՀ առաջին նախագահն այստեղ էր եկել թոռնուհու հետ, նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ:  Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նշենք, […]

«Երբ արդեն չափահաս էի, հպարտությամբ էի նայում նրան» /վիդեո/

«Հայրս մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, և հորս մի ձեռքը հիմնականում չէր աշխատում, և երբ չափահաս էի արդեն, հպարտությամբ էի նայում նրան»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:  «Մենք չունենալով ոչինչ, կարողացել ենք արցախյան հաղթանակը հասանելի դարձնել: Դա մեր գեների մեջ է: Այսօր էլ մեր զիվորները կարողանում են պահպանել մեր սահմանները»,-հավելեց […]

Մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը` Հայաստանը.Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խախաղության տոնի առթիվ ուղերձ է հղել հայ ժողովրդին.  Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը: Ե՛վ […]

Հանգուցալուծումը մոտ է. 168 ժամ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների ճակատագրի հանգուցալուծումը մոտ է: «Ինձ թվում է, որ մոտ ապագայում մենք վերջնական պատասխան կունենանք, թե երբ պետք է Ազգային ժողովում քննարկենք սահմանադրական բարեփոխումների խնդիրը»,- ասել է նա: Քաղաքական ուժերի առաջարկները, ըստ Բաղդասարյանի, պետք է այժմ քննարկվեն մասնագիտական հանձնաժողովում, որն էլ կտա եզրակացություն: Այնուհետեւ […]

ԵՄ-ն առաջընթաց է փորձում գրանցել Բելառուսի հետ, ավելին կանի Հայաստանի համար. 168 ժամ

ԵՄ-ի գլխավոր ուղերձը Ռիգայում լինելու է այն, որ «Արևելյան գործընկերությունը» հաջողել է»,- այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը` անդրադառնալով ԵՄ ԱլԳ ծրագրի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին: Նա նշել է, որ ԵՄ-ն գագաթնաժողովի ընթացքում ցանկանում է ցույց տալ, որ չնայած խնդիրներին՝ պրոյեկտը շարունակելու […]

Ծառուկյանի պրոտեժեն է, ՀՀԿ-ի «տղան». Հրապարակ

Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական թեկնածու Վահագն Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն, այնուհանդերձ, նրան սատարող ՀՀԿ-ն գտնում է, որ «մեր տղեն էլ է»` նկատի ունենալով ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ, վերջինիս երկարամյա աշխատանքը: «Հրապարակի» տեղեկություններով, հանձնաժողովային այդ «հանգամանքն» իր «հետքն» է թողել նաև ՀՅԴ-ի որոշման վրա, Դաշնակցությունը, ըստ ամենայնի, նույնպես կաջակցի […]

Չի կարելի բավարարվել ձեռքբերածով. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ: Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության և ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական […]

«Ինքն արժանի է» /վիդեո/

Այսօր Երկրապահի օրն է: Երկրապահի  օրվա կապակցությամբ այսօր պարգևներ հանձնվեցին մի շաք երկրապահների, որոնց թվում ԵԿՄ Վազգեն Սարգսյան շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Բարձր ու կարգին մեդալ ա, որը արժանիք ունի: Ինքն էլ արժանի է»,-մեդալը Գալուստ Սահակյանին հանձնելով ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԲՀԿ-ը մնում է իր տեսակետին

«Սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Բարգավաճ հայաստան» կուսակցությունը մնում է իր տեսակետին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ կոնսուլտացիաների շրջանակում հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մելքումյանի խոսքով՝ չի բացառվում, որ նախագահն ի վերջո հավանություն տա կիսանախագահական մոդելին, ինչին ԲՀԿ-ը կողմ է: ԲՀԿ-ի կարծիքով՝ կիսանախագահական համակարգի բարելավման հնարավորություն կա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի