22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա էլ նոր երևույթ է. ԱԺ նախագահի հորդորը՝ պատգամավորներին

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ խորհորդ տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին, ով ասում էր, որ մեր շրջական կեղտոտ է, քանի որ փնթի է ազգաբնակչությունը, նման հայտարությունից առաջ նույն փնթի գործելաոճը չորդեգրել. «Արդյոք թեկուզ մեկ դոլար վարկը մենք մանրամասն չուսումնասիրելով՝ ինքներս չե՞նք նույն փնթի վարքագիծը դրսևորում»,-ասաց նա:

Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Կրկնում եմ իմ ասածը, քո ասածի հետ կապ չունի, այո մեր ազգաբնակչությունը փնթի է, և բերել այդ փնթիությունը կապել վարկային ծրագրի հետ ես ճիշտ չեմ համարում»: Թևան Պողոսյանն էլ արձագաքնեց. «Նորից եմ ասում՝ փնթիությունը ոչ միայն աղբ թափելն է, այլ վարքագիծ է, եթե մենք մեր աշխատանքում չլիենք հետևողական, նույնիսկ մեկ դոլարի համար, դուք լավ ասցիք, լավ վարկ է, կեսն էլ գրանտ է… այս վերաբաերմունքը նույն փնթիության սկիզբն է»,-ասաց նա:

ՀՀԿ-ական պատգմավորը պնդեց, թե ինքն իր կարծիքն ունի. «Ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա էլ իմ կարծիքն է: Կներեք բայց իմ ասածը չի վերեբերում, որ մանրամասն չքննարկենք, քննարկենք, բայց էլի են ասում, պետք չէ կապել մեկը մյուսի հետ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց. «Ուզում եմ, որ մի քիչ տրամաբանական վեճ լինի: Օրինագծեր կան, որ ամիսներով ԱԺ-ում են, որոնց մասին պետք է մի քիչ տեղեկատվություն ստանալ: Պատգամավորներից երբևէ մեկը դիմե՞լ է՝ ստանալու տեղեկություն ու ասել են՝ ոչ: Սա էլ նոր երևույթ է, որ հենց ԱԺ նիստում են այդ հարցերը փորձում պարզել»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ