18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեզ պետք է ասեն՝ կներեք. պատգամավոր

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ողջունում է ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այսօր Աժ նիստի ժամանակ նա նկատեց, որ համաձայնագիրն ամեն դեպքում որոշակի խնդիրներ ունի, որոնք հստակեցման կարիք ունեն.

«Կարծում եմ, որ գաղափարը լավն է, բայց խնդիրն այլ տեղ է՝ հսկողական մեխանիզմների. ԱԺ-ն վարկ է վերցնում, որ համայնքը փակի և սեփականության իրավունքով ստանում է որոշակի գույք, սակայն խորհրդարանը հետագայում վերահսկողական ֆունկցիա չունի համայնքի հանդեպ: Մեզ պետք է ասեն՝ կներեք, համայնքի գույքը ղեկավարվում է ավագանու կողմից, և ավագանին որոշել է վաճառել, մեզ պետք է ասեն՝ ինչո՞ւ եք մեր գործերին խառնվում»,-նշեց Մարուքյանը:

Պատգամավորի համար անհասկանալի է՝ համայնքի՝ վարկը մարել չկարողանալու դեպքում ինչ իրավիճակ է լինելու, և ով է ստանձնելու պատասխանատվությունը: Ստացվելու է իրավիճակ, որ պետությւոնն է վաճելու այդ վարկը. «Ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են»,-հեգնեց նա՝ նկատելով, որ փաստորեն պատասխանատվություն վերցնելիս խորհրդարանն առկա է, բայց վերահսկողություն իրականացնելու որևէ ֆունկցիա չունի, թե ինչպես է տնօրինվելու վարկը:

«Մտահոգություն ունեմ, որ վարկը մնալու է պետության վրա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրինակ Գյումրիի և Վանաձորի բնակչությունը 3,2 անգամ նվազել է, սակայն տարածքը նույն է, այսինքն՝ բնակիչների նվազող թվի հետ նվազելու է նաև հավաքագրվող գումարը: Մարուքյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հակադարձելով, որ տարբեր վերահսկող կազմակերպությունների հաշվետվություններ լսվում են ԱԺ-ում, և չի կարելի ԱԺ-ի դերակատարումը հավասարեցնել ստուգող մարմնի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ