06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել. վարչապետը՝ Ծառուկյանի ստուգումներից

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրեց փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ Գմ հայտնի նիստը, որտեղ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը որակվեց չարիք: Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ծառուկյանի բիզնեսների մասին, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «թամփելու» մասին: Փաշինյանը հարցրեց, թե արդյոք վարչապետի լիազորությունների մեջ «բամփելը» կա, և ինչ եղան այդ ստուգումները:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Պարոն Սերժ Սարգսյանի հորդորից հետո եղել է վարչապետի հանձնարարական Ֆինանսների նախարությանն ու ձեռնարկությունների ցանկ, որ իրականացվի ստուգում»: Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ Ֆինանսների նախարարը խոստացել է, որ մինչև մայիսի վերջ կամ հունիս հինգը վերջնական արդյունքը կներկայացնի այդ ստուգումների: Նա շեշտեց, որ նախագահի հետ երկխոսությունը վերաբերել է այն մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով ու հարկերը չեն վճարում: Վարչապետը շեշտեց, որ իր հորդորն ու ասելը ճիշտ են եղել, և մոտ 29-30 միլիոն սվերից եկամուտ է ապահովվել պետական բյուջե:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը կոնկրետ անձի մասին է եղել:

«Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել, Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերն ու հանձնարարականները առընթեր կառույցներին մենք ամփոփ կներկայացնենք, վարչապետը չի ասելու, բայց պատկան մարմինները կներկայացնեն՝ ստուգումների արդյունքում ինչ է արձանագրվել, մենք թաքցնելու ոչինչ չունենք, դրա մասին բարձրաձայն կխոսեն բոլոր պատկան մարմիններն, ովքեր դրանով զբաղվում են»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ