15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աչքը տեսածից է վախենում

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն ասաց, որ կրկին վարկ վերցնելով՝ վտանգվում է սերունդների ապագան: Նա նկատեց, որ մի շարք անհասականալի դրույթներ կան համաձայնագրում, օրինակ պարզ չէ վարկի տրամադրման տոկոսադրույքը: 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն արձագանքեց, որ մտահոգություններն ու գնահատականները չափազանցված են: Տոկոսադրույքի հետ կապված նա ասաց, որ հստակ է՝ լինելու է լողացող կուրսով, 0.5%: Բացի այդ նա նշեց, որ տոկոսը կախված կլինի նրանից, թե ամեն համայնքի որքան վարկ բաժին կընկնի: 

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շարունակելով այս թեման նկատեց. «Աչքը տեսածից է վախենում: Տեսել ենք վարկային ծրագրեր, որոնց հետևանքների մասին մեզ ոչ մեկը հաշվետու չի լինում»: Բիշարյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է ընտրվել հենց Կոտայքի մարզն, ու ինչ սկզբունքով է ծրագրի մեջ ընդգրկվել նաև Սևան քաղաքը:

Վաչե Տերտերյանն ասաց, որ քաղաքների խտությունը, դասավորվածությունը, տրանսպորտի կապն է հաշվի առնվել՝ ընտրելով Կոտայքի մարզը: Իսկ Սևանի ընդգրկվելը պայմանավորված է նրանով, որ հատկապես ամառային զբոսաշրջային հատվածում Սևանում աղբավայրերի հարցը դառնում է մեծ խնդիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ