12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինքն արժանի է» /վիդեո/

Այսօր Երկրապահի օրն է: Երկրապահի  օրվա կապակցությամբ այսօր պարգևներ հանձնվեցին մի շաք երկրապահների, որոնց թվում ԵԿՄ Վազգեն Սարգսյան շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Բարձր ու կարգին մեդալ ա, որը արժանիք ունի: Ինքն էլ արժանի է»,-մեդալը Գալուստ Սահակյանին հանձնելով ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԲՀԿ-ը մնում է իր տեսակետին

«Սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Բարգավաճ հայաստան» կուսակցությունը մնում է իր տեսակետին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ կոնսուլտացիաների շրջանակում հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մելքումյանի խոսքով՝ չի բացառվում, որ նախագահն ի վերջո հավանություն տա կիսանախագահական մոդելին, ինչին ԲՀԿ-ը կողմ է: ԲՀԿ-ի կարծիքով՝ կիսանախագահական համակարգի բարելավման հնարավորություն կա […]

«Ժառանգությունը» հայտարարում է

«Ժառանգությունը» հայտարարում է.  Հիմք ընդունելով Կառավարության կողմից «Համայնքների խոշորացման» ծրագրի վերաբերյալ  բնակչության կարծիքն իմանալու նպատակով ՀՀ մարզերում «Ժառանգություն» կուսակցության  նախաձեռնած հանդիպումների արդյունքները, համաձայն որոնց՝ բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ է այդ ծրագրին, ինչպես նաեւ դիտարկելով փորձագիտական ու քաղաքական տարբեր շրջանակների մոտեցումները, ըստ որոնց՝ ծրագրի ներդրմամբ. –        առանց այն էլ կիսադատարկ շատ գյուղերի խորապատկերին կարող է խթանվել […]

ԲՀԿ-ի ձեռքերը ոչ ոք չի բռնել

Որևէ մեկը նախկինում էլ պարտավարոված չի եղել իր ներքաղաքական, ներկուսակցական ազատությունը կորցնել որևէ համագործակցության պատճառով: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ նախկինում կար եռյակ, հիմա իրավիճակ է փոխվել, և եթե կլինեն ընդհանուր շահեր, ապա համագործակցությունը կքննարկվի:  «Միշտ ճգնաժամ կամ զարգացում չի լինում չէ միշտ, այդպես էլ քաղաքականության մեջ […]

Մեր ընտանիքում ցեղասպանության մասին երբեք չի խոսվել. Արա Գյուլեր

Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ նշանավոր ֆոտոլրագրող Արա Գյուլերը հարցազրոյց է տվել թուրքական Cine 6 TV-ին: «Երեկ, այսօր վաղը» հաղորդաշարի հյուր Գյուլերը խոսել է իր աշխատանքների, իր ծագման և Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը: Ամեն տարի ապրիլի 24-ին տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության թեմայի ակտիվացման առթիվ Գյուլերը նշել է, որ քննարկումներ լինում են բոլոր […]

Բաղդասարանը գործարարների հետ պայմանավորվածություններից տեղյակ չէ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որևէ պայմանավորվածության մասին տեղեկություն չունի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կան պայմանավորվածություններ ռուսաստանյան հայ գործարարների հետ, որ կազմակերպությունները գրանցեն ՀՀ-ում և արտոնյալ ձևով հարկ վճարեն:  Նա անհրաժեշտություն գտավ կրկին փաստելու, որ հանրությունը ճիշտ գնահատի, որ ՀՀ-ում գրանցված կազմակեպություների հետ, ով պայմանագիր կնքի […]

Հովիկ Աբրահամյանի որդին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու։ Անկուսակցական Արգամի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը։ Հիշեցնենք, Արտաշատի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Առաջադրումները սկսվել էին մայիսի 3-ին եւ ավարտվելու են այսօր։ Երեկվա դրությամբ Արտաշատի քաղաքապետի թեկնածուները 3-ին էին՝ Աբրահամյան Արգամ Հովիկի (անկուսակցական, «Իմպերիում գրուպ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ), Համբարձումյան Գարեգին Ջանիկի (անկուսակցական, «Շահումյան […]

«Ինձ համար կարևոր չէ՝ ով, ինչ է, ում տղան է … »

«Իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց ճակատներին դրոշմեցին «Մենք բոլորս Լիսկա ենք» դաջվածքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի կրկին ծեծկռտուքի կենտրոնում հայտնված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի հետ կապված միջադեպին: «Ես ցավում եմ, որ մեջբերում եք ձեր նշած քաղաքական գործչին, ցանկություն չունեմ նման տիպի […]

Ե՞րբ կլինի

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ ոչ թե խնդիրները լուծեն, այլ դրանք անտեսեն: «Իսկ իրականությունը հետևյալն է՝ երկրում խորագույն ճգնաժամ է, որից հոգնել ենք խոսել, օրեցօր բյուջեն չի հավաքվում, օրըստօրե իրավիճակը բարդանում է ու վատանում: Իսկ խնդիրն այն է, որ իշխանությունը ժխտում է ժգնաժամի գոյությոինը. մեր իշխանություններն […]

Պետք չէ սևի ու սպիտակի վերածել, մենք պարզ ասել ենք. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով «խոպանչիների հարկման» օրենքից, նշեց, թե իրենք օրենքին ձեռնպահ քվեարկեցին և պարզ ասացին, որ գտնում են՝ գաղափարը լավն է: «Մենք պարզ ենք ասում, պետք չէ սև ու սպիտակի վերածել, մենք գտնում ենք, որ որպես գաղափար, միտք կա՝ կարգավորել, պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Միտք կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի