12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուղ ես վառում, բերանդ փակի. ԱԺ-ում բուռն կրքեր են

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն ԱԺ-ում բավական «թեժ» է անցնում։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հորդորեց, որ տնտեսագիտության մասին խոսեն բազային կրթությամբ տնտեսագետները, իսկ բազային կրթությամբ տնտեսագետներին էլ կոչ արեց հետևողական լինել։ Նա իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ անհնարին է համարում հարկերի դիֆերենցումը, քանի որ այն […]

Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին, քանի որ Պուտինն էլ իր հրավերն էր մերժել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի միջոցառումներին: Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացվելիք հիշատակի արարողությունների ժամանակ Թուրքիային ներկայացնելու է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի տեղեկատվությամբ՝ Էրդողանը մերժել է  անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հրավերը: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի […]

Հովիկ Աբրահամյանը կարևորել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի […]

«Օրենքները սրճարաններում չեն գրում, ժողովուրդ ջան»

Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդայանը: Նա նշեց, որ այս ամբիոնի ու ազատ խոսքի գայթակղությունը շատ մեծ է.  «Ինչքան ավելի կոպիտ, ինչքան ավելի վատ, կոշտությունով աչքի ընկնել, ինչո՞ւ եք անպայման ուզում այդ կոպտությունով աչքի ընկնել, բովանդակային բազմաթիվ բաներ կան, որ […]

Վրաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանանը երեկ հրավիրվել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հայտնում է apsny.ge-ն: Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման հետ: Այդ մասին տեղեկություն էին տարածել հարավօսական լրատվամիջոցները: Գիգիաձեն […]

Մանուկյանն առաջարկեց մարմնավաճառների «բիզնեսով» էլ զբաղվել

Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարվող փոփոպությունների ու լրացումների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այս և հարկերի մասին մի քանի այլ օրենքները «ծածկադմբոցով» են բերվել ԱԺ: Նա ասաց, որ այդ օրենքները, որոնք բերվել են ԱԺ միայն երեկ, առաջին տեղում են հայտնվել ու արդեն դրվել են քննարկման: «Սա նշանակում է, […]

«Տո էտ դու ով դարձար…»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ավելի քան տարօրինակ է՝ նախագիծ են բերել, բայց չգիտեն քանի տոկոսի է վերաբերելու հարցը, ինչ է տալու այն և այլն: «Նախագիծն առանց հստակ հիմնավորման առանց այդ ցուցանիշերի եկել է ու քննարկման է դրվել: Քաղաքական մեծամասնությունը, բանականաբար, կողմ կլինի ու սա կանցնի»,-այսօր Ազգային ժողովում, խոսելով եկամտահարկի մասին օրենքում կատարվող […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը արտահայտում է համանախագահների սկզբունքային վերաբերմունքի փոփոխությունը. Հ. Նաղդալյան

Ուշագրավ են վերջին օրերին միջազգային դիտորդների և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականներն ու մեկնաբանությունները ԼՂՀ-ում անցկացված  խորհրդարանական ընտրությունների շուրջ: Արդյո՞ք փոխվել է միջազգային հանրության դիրքորոշումը Արցախի նկատմամբ՝ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանից.  -Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ գլխավոր միտքը հետևյալն էր՝ «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի […]

Պուտինին, ում ուզում եք, նամակ ուղարկեք. Մելքումյանը՝ Բագրատյանին

Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարակից զեկուցող, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նիստում ինչպես է քվեարկել, որ հարցը նիստերի օրակարգ է ընդգրկվել: Մելքումյանը պատասխանեց՝ թաքցնելու բան չունի, կողմ է քվեարկել, քանի որ նախապես տեղյակ է եղել, որ շինարարական ընկերություններին ուզում են ազատություն […]

ԼՂ-ի ընտրությունները ցույց տվեցին այնտեղի ժողովրդավարության բարձր մակարդակը

 «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Եվրոպական դիտորդների թվում եղել են նաև EFA-ի ներկայացուցիչներ: Հայտարարությունում ասվել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել այդտեղ գործող ժողովրդավարության բարձր մակարդակը։  «EFA-ն վերահաստատում է, որ ԵՄ-ն պետք է վերջապես փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի