18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Յուրաքանչյուրը իր ժողովրդի հոգեկերտվածքից է որոշում, որ ձևն է պետք.Ռուբիկ Հակոբյան

Այսօր Աժ հերթական քառօրյաին քննարկման է դրվել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որկարևորագույն նշանակություն ունի, թե ինչպես են կատարելագործում Ընտրական օրենսգիրքը:

Հակոբյանի փոխանցմամբ՝  ցուցակները պետք է հրապարակվեն՝ անմիջապես դրան դեմ արտահայտվողները հղում են անում Վենետիկի հանձնաժողովին, և ասում, որ այդ հանձնաժողովն ասում է, որ դրանով խախտվում է գաղտնիության սկզբունքը:

«Ես անձամբ եմ խոսել իրենց հետ, և նրանք ասում են, որ իսկապես կան տեղեր, որ կրոնական, թշնամական վերաբերմունքից ելնելով, հատկապես՝ իսլամական պետություններում, գաղտնիության սկզբունքը պետք է, իսկ օրինակ՝ ՀՀ-ում նման կարիք  չկա, մենք ռասայական տարբերություն չունեք, քրիստոնյաներ ենք, և այդ խնդիրը չունենք: Կան երկրներ, որոնք տուգանվում են, ով չի գնում իր ապագայի համար քվեարկի, այնպես որ յուրաքանչյուրը իր ժողովրդի հոգեկերտվածքից է որոշում, որ ձևն է պետք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ միանում է առաջարկությանը, որ դրսի քաղաքացիներին վերադարձվի ընտրելու իրենց իրավունքը, քանի որ 50%-ն այնտեղ է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ