18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետն ազդարարեց՝ հոսանքը կթանկանա 6,93 դրամով

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ՀԾԿՀ-ը հաստատել է, որ էլեկտրաէներգիան կթանկան 7 դրամով ասաց.« 6,93 դրամով կթանկանա ու դա կանդրադառնա մեր բնակչության վրա: Մենք փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, որպիսի իրենք այդ բեռը չզգան: Ամեն դեպքում հիմա հաշվարկ է կատարվում համապատասխան նախարարությունների կողմից: Թող հանձնաժողովը հաստատի ու մենք դրա հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նկատեց, որ հունիսի 12-ին ԱԺ-ում լսումներ են նախատեսված, որտեղ նախարարները բացատրություն կտան հանրությանը.«Մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպիսի հանրությանը բացատրենք, այն ինչ տեղի է ունենալու»,-նշեց վարչապետը և հավելեց, որ մեքենաների մասին խոսակցությունները և այլն որպես պատճառ չեն ընդունվելու:

Վարչապետը խոստացավ հետամուտ լինել խնդրին մինչև վերջ:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու պետք է կառավարությունը սատարի միչայն նպաստառուներին, իսկ հասարակ ժողովուրդը ինչ անի, չէ որ մարդկանց վիճակը գնալով վատանում է վարչապետը արձագանքեց.«Դուք ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված: Գնալով վիճակը չի վատանում, այլ գնալով վիճակը լավանալու է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ լավանա ու մենք այդ գործին ենք լծված և ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեր երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվելուն են ու դա բերելու է տնտեսության ակտիվացմանը»,-հավելեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ