28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ. Կոստանյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերջինիս հիշեցրեց 2013 թվականի հոկտեմբերի մեկը՝ Գլխավոր դատախզի թեկնածության օրը, երբ ինքը բարձրաձայնել է «կոնկրետ փաստեր, որոնք վկայում են Զինդատախազ Կոստանյանի կողմից կոծկելը հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը»: Պատգամավորը նկատեց, որ ընդունել է հրապարակային քննարկման […]

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ. Azatutyun.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ, գրում է Azatutyun.am-ը: «Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է […]

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Հանուշ հակոբյանը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, և այսօր թալանվում, պղծվում են եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, […]

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցած «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն, որը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ: Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով. մարդկության պատմությունը պետք է սրբագրվի […]

Խորհուրդ չեմ տալիս Գագիկ Ծառուկյանի անձի ֆոնի վրա կայանալ. Էնֆիաջյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հորդորով հանդես եկավ: Նշենք, որ նախքան նրան ԲՀԿ նախկին ղեկավարի կազմակերպություններում իրականացվող ստուգումների, ՀՀԿ  գործադիր մարմնի փետրվարյան հայտնի նիստի մաիսն հարց էր բարձրացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հորդորում եմ Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված քննարկում, վերլուծություն այս բարձր ամբիոնից չանել: […]

Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել. վարչապետը՝ Ծառուկյանի ստուգումներից

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրեց փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ Գմ հայտնի նիստը, որտեղ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը որակվեց չարիք: Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ծառուկյանի բիզնեսների մասին, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «թամփելու» մասին: Փաշինյանը հարցրեց, թե արդյոք վարչապետի լիազորությունների մեջ «բամփելը» կա, […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Ռիգա

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

«Մարտի մեկի» գործի սայլը տեղից շարժվել է

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատների փոխհատուցելու հետ կապված օրենքին, ինչպես նաև նախագահական նստավայրի դիմաց արեն որերորդ անգամ բողոքի ցույց անող մայրերին, ում որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում: Մանուկյանը նաև հիշեցրեց, որ վեց ամիս առաջ հանդիպել էին «մարտի մեկի» զոհերի հարազատների […]

Իրապես աննախադեպ իրավիճակ է. Կոստանյանը՝ Ավետիսյանների սպանության գործից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց, թե հաշվետու ժամանակում 8 անձինք քրեական պատասախանատվության են ենթարկվել կոռուպցիայի համար, որն իբրև թե դատախազներին պետք է տային, նրանցից 5-ը քննիչներ են եղել: Դատախազության համակարգի, դատախազության չեզոքության և ապաքաղաքականության ապահովման համար, ըստ նրա, արվում է առավելագույնը: «Այս հարցում ես վերահաստատում եմ, […]

Սա էլ նոր երևույթ է. ԱԺ նախագահի հորդորը՝ պատգամավորներին

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ խորհորդ տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին, ով ասում էր, որ մեր շրջական կեղտոտ է, քանի որ փնթի է ազգաբնակչությունը, նման հայտարությունից առաջ նույն փնթի գործելաոճը չորդեգրել. «Արդյոք թեկուզ մեկ դոլար վարկը մենք մանրամասն չուսումնասիրելով՝ ինքներս չե՞նք նույն փնթի վարքագիծը դրսևորում»,-ասաց նա: Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Կրկնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի