Հնարավոր է Պերմյակովին տեղափոխեն
«Ես հետաքրքրվում են այն չափով, ինչքան ցանկացած քաղաքացուն է հասու, և գիտեմ այնքանով, ինչքան Գյումրիի մյուս բնակիչները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ նորություն կա Վալերի Պերմյակովի գործից, ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո կորոշվի դատարանի հարցը: «Դատը անպայման կլինի Հայաստանում, շարունակությունը կորոշվի»: Իսկ հարցին, թե արդյոք հիմա Հայաստանում է նա գտնվում, մարզպետը պատասխանեց.
«Այո, վերսիաներ առաջ քաշելու մասնագետ է մեր ժողովուրդը, ցանկացած մարդ կարող է հանդես գալ որպես իրավաբան ու լուրջ վերսիաներ առաջ քաշել»:
Մարզպետի խոսքով՝ դժբախտություն է եղել, լուրջ ոճրագործություն ու այն արժանի է ամենախիստ պատժի, և պետք չէ այլ վարկածներ առաջ քաշել: «Քննչական մարմնի այսօրվա ունեցած տվյալներով՝ հանցագործը Պերմյակովն է, և նրան որտեղ էլ դատեն, որ օրենքով էլ դատեն, կդատեն ամենախիստ ձևով: Նա Հայաստանում է այս պահին, որքան գիտեմ, ռուսական ռազմաբազայում է գտնվում»:
Ցոլակյանը համաձայն չէ, որ եթե Պերմյակովը պատիժը Հայաստանում չկրի, դա կնշանակի, որ գործով կարևոր հանգամանքներ են թաքցվում: