06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաշար ալ Ասադը հայ պատգամավորներին խոստացել է մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Սիրիան մոտ ապագայում կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը: Ասադն այս մասին հայտնել է հունիսի 1-5-ը աշխատանքային այցով Սիրիա մեկնած հայ պատգամավորների  հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում Սիրիայի նախագահի հետ հանդիպման արդյունքները ներկայացրել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը: Նա հայտնել է, որ Սիրիայում իրենք հանդիպումներ և քննարկուներ են տեղի ունեցել Սիրիայի խորհրդարանի այն հանձնաժողովների ղեկավարների հետ, որոնք քննարկել և դատապարտել էին Հայոց ցեղասպանությունը:

«Մենք մեր հանդիպումներում հույս հայտնեցինք, որ Սիրիայի խորհրդարանում այս գործընթացը կունենա շարունակական բնույթ և կհասնի իր տրամաբանական ավարտին: Նախագահ Ասադի հետ հանդիպման ժամանակ ևս այդ հարցը քննարկվեց, և նա նշեց, որ մոտ ապագայում Սիրիան անպայման համալրելու է այն երկրների ցանկը, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Վարդապետյանը:

Պատգամավորը նշել է, որ հայ պատգամավորների այցի հիմնական նպատակը Սիրիայում ապրող հայերի խնդիրներին ծանոթանալը և դրանց լուծման ուղիների որոնումն է եղել: «Մեր հանդիպումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անցել են ամենաբարձր մակարդակով: Մեզ ընդունեց Սիրիայի Հանրապետության Նախագահը, և կարող եմ ասել, որ նրա վերաբերմունքը հայ ժողովրդի, Սիրիայի հայ համայնքի հանդեպ միայն հարգանքի է արժանի»,- նշել է պատգամավորը:

Նա հայտնել է, որ Սիրիայի Նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի պետական կյանքում: Իսկ Սիրիայի խորհրդարանի խոսնակն աննախադեպ է համարել Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Սիրիայի վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումը ևս անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Միայն վարչապետն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի և Սիրիայի միջև կնքված 57 պայմանագրերն արդյունավետ չեն գործում՝ ելնելով այն իրողությունից, որի մեջ գտնվում է Սիրիան»,- ասել է Վարդապետյանը:

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ