04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանգստացի… «պատերազմ» Ազգային ժողովում

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց վեճով: Նախ «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց, թե կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրեն հնարավորություն չի ընձեռնվում հարց տալ: «Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես չեմ կարողանում հարց տալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ թե ցանկություն չունի հարց տալու, այլ որոշ պատգամավորներ որոշել են անպայման գրավոր հարցեր տալ, ապա իրենց երախտիքի խոսքը հնչեցնել կառավարության պատասխանի համար:

«Աստված տվել չի խնայել, այդքան հեռուստաալիք ունեք, բացեք հաղորդւոմ «Խրճիթ ընթերցասրահ, թող այնտեղ տան իրենց հարցերը»,-ասաց նա: Նշենք, որ հարցեր նախ տալիս են ընդդիմադիր պատգամավորները, ապա իշխանականնները: Վերջին հարցուպատասխանների ժամանակ առավել ակտիվ է ՕԵԿ խմբակցությունը, ումիս ևս դժգոհ էր Արզումանյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարՎահրամ Բաղդասարյանն ասաց, որ մեծամասնությունը 2/5-ի հարաբերակցությամբ է հարց տվել, հիմնականում ընդդիմադիր գործընկերներն են հարց տվել: Այդ ժամանակ դահլիճից ՕԵԿ-ի հասցեին ևս արտահայտություններ հնչեցին, որոնք լսելի չէին, սակայն ակնհայտորեն զայրացրին ՕԵԿ պատգամավորներին:

«Ասյտեղ նստած 131 պատգամավոր ժողովրդի կողմից մանդատ է ստացել, վայ նրանց ովքեր ընդհանրապես դահլիճ չեն գալիս, ու խորհուրդ կտամ աշխատողների հասցեին պիտակավորված բառեր չհնչեցնել, դահլիճից դուրս տեղ կա խոսելու, այ այդ ժամանակ կգան ու կչափվեն՝ ով ինչ կարող է: Այդ իմիտացիոներով որ որոշ մարդիկ նստած են, պիտի իմիտացիաներով մանդատ չստանան»,-ասաց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կատակեց.

«Հերոսացման գործընթացներն ընդհատենք»: Սակայն ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանն էլ խոսեց. «Այն ակտիվությունը, որ ցուցաբերում ենք, ամբողջ հասարակության համար է, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, դա իր պրոբլեմն է»,-շեշտեց նա: Ապա դալիճում կրկին պատգամավորներն սկսեցին աղմկել: Լսելի էր, որ աղմկում են Բիշարյանն ու Արզումանյանը:

«Հանգստացի»,-Բիշարյանին հորդորեց Արզումանյանը:

«Ես խնդրում եմ պատերազմը վերջացրեք, նախկինում մեզ հետ էիք կռվում, հիմա ընդդիմադիրներն իրեր հետ են կռվում: Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»,-վեճը ավարտեց Գալուստ Սահակյանը:

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ