29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է համախմբվենք. Արթուր Բաղդասարյանը կոչ արեց

«Այսօր մենք ձեռնամուխ եղանք մի նոր մեկնարկի, մի նոր ծննդի, և ես վստահ եմ, որ 60-ից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը կարևոր ու վճռորոշ դեր կունենա մեր երկրում հայկական վերածնունդ ապահովելու գործում»,- այսօր՝ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկի նիստի ժամանակ իր ելույթում ասաց  քաղաքական նոր նախաձեռնության հիմնադիր, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահը նշեց, որ իր կուսակցությունը արդեն 18 տարի լինելով քաղաքական դաշտում կայացել է ու եկել մի եզրակացության.արդյունքի հասնելու համար համախմբում է հարկավոր:

Արթուր  Բաղդասարյանի խոսքով, որևէ կուսակցություն ի զորու չէ միայնակ լուծելու հայ ազգի առջև ծառացած խնդիրները, դա չի կարող անել նաև անհատը. «Դրա համար մենք հանդես եկանք նախաձեռնությամբ, հանդիպեցինք տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, դիմեցինք նրանց միաբանվելու, համախմբվելու կոչով: Մենք առաջարկեցինք ձերբազատվել մեր ամբիցիաներից և իսկապես համախմբվել հայկական վերածննդի գաղափարի շուրջ»:

ՕԵԿ նախագահը հույս հայտնեց, որ առաջիկայում նոր քաղաքական ուժեր կմիանան իր հիմնադրած շարժմանը:

«Մենք հանդիպումներ ենք սկսելու ՀՀ մարզերում,  որտեղ ներկայացնելու ենք հայկական վերածննդի մեր տեսլականը, մեր գաղափարը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ, ով իսկապես ցանկանում է փոփոխություններ, պետք է կարողանա համախմբվել»,-հավելեց Բաղդասարյանը:

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությանը չեն միացել հայտնի ընդդիմադիր ուժերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ