28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոնի ժամանակ 700 հազար լքեց Հայաստանը, Քոչարյանի ժամանակ…./վիդեո/

«Սովետի ժամանակ հայերրը ասում էին` ախ արտասահման: Լևոնի ժամանակ 700 հազար հայ Հայաստանը թողեց, Քոչարյանի ժամանակ թողին…»,-մեզ հետ զրույցում արտագաղթի ցավոտ թեմային անդրադարձավ սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Ազատամարտիկի դիտարկմամբ արտագաղթելու հոգեբանությունը դաստիարակության խնդիր է: Մանրամասները` տեսանյութում:

Գյուղի ամրացումը ռազմավարական հարց է.ԼՂՀ վարչապետ

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ […]

Հանրային խորհուրդը նամակով հայտնել է նախագահին

Ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3  օրակարգային հարցերի վերաբերյալ  իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մասնավորապես օրակարգի առաջին հարցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների առնչությամբ ՀԽ-ն հայտնել է, որ · ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզեցուցիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը […]

Գալուստ Սահակյանը «սաղին» տեղը դրեց

Գլխավոր դատախազության 2014 թ-ի զեկույցին արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, թե չկարողացավ զսպել իրեն, որ ելույթ չունենա, որովհետև ասելիք կա: ԱԺ նախագահը նշեց, որ թե  զեկուցողը , թե  հարցեր տվողները մեկ միտում ունեն՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ:  «Այդ առումով սա մասշտաբային քննարկում էր, բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց, պարզապես մենք չկարողացանք տարբերել […]

«Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում գլխավոր դատախազության 2014թ-ի տարեկան հաշվետվությունը անարդյունք է համարում: «Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»,- այսօր ԱԺ-ում հաշվետության քննարկման ժամանակ ասաց  նա: Պողոսյանը հանդես եկավ մի քանի առաջարկով՝ հույս հայտնելով, որ դրանք ընկալելի կլինեն ու հաջորդական գործողությունները դրական փոփոխության կբերեն: «Ձեր հաղորդման մեջ նշվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, […]

Սիրելու բան չէ

ԱԺ հերթական քառօրյաում  գլխավոր դատախազի 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ  ԱԺ ՀՀԿ  պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ և սա մի պաշտոն է, որը հիմնականում չի սիրվում.  «Բոլոր մարդիկ, անկախ դրանից հանցագործ են, թե` ոչ, գլխավոր դատախազ բառակապակցությունը, կերպարը և պաշտոնն ընդհանրապես սիրելու բան չէ»: Եսայանը հերթականությամբ թվեց […]

Ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է. Կոստանյանը՝ Փաշինյանին

«Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և կլինի պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է, որևէ տարբերություն չկա, որտեղ է արտահայտվում և ինձ համար անգամ տարօրինակ չէ, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց քննադատության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ուղղված քննադատությանը հակադարձեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: […]

Միակ ուղին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային Ժողովում Գլխավոր դատախազի 2014թ. Դատախազության գործունեության մասին հաշվետվության վերաբերյալ. Երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության, եւ ընդհանրապես օրինականության հաստատման մասին, երբ մենք խոսում ենք մի հասարակության մասին, որում գործում է ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված իշխանություն, որը զերծ է կոռուպցիայից եւ առաջնորդվում է միմիայն պետական շահերով, մենք պետք […]

Կանացի դեմքով բիզնես

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հույս ունի, որ ՀՀ  կառավարությունը կին գործարարների համար այնպիսի միջավայր կստեղծի, որը խրախուսող կլինի և նրանք կմտածեն իրեն գաղափարները վերածել շահութաբեր ինչ որ բանի։ Այդ մասին այսօր, Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի մեկնարկին ասաց դեսպան Ռիչարդ Միլսը: «Պետք է ձեռներեցության ոլորտում լինեն հստակ կանոններ և կիրառվեն հավասարապես բոլոր գործարար մարդկանց նկատմամբ։ Դուք բոլորդ […]

Հոգեբանի կարիք ունի

Այսօր` ԱԺ-ում ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին:  «ՀՀ գլխավոր դատախազը խփելով շատախոսության բոլոր ռեկորդները՝ մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Չնայած նա շոումենին հատուկ ժեստիկուլացիայով փորձում էր բացատրել այն ամենը, ի վերջո շոուն չստացվեց, քանի որ ժողովուրդը լավ գիտի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի