13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեֆիլյանը կգտնի բանալին

«Մարդկանց սակավությունը մեզ չի անհանգստացնում, մենք դեռ նոր ենք սկսել մեր պայքարը։ Մեր շարժումը տարբերվում է քաղաքական ուժերից այնքանով, որ մեր պայքարի բնույթը ազգային ազատագրական է և այս սակավամարդությունը մեզ չի հուսահատեցնում և վստահ ենք, որ գտնելու ենք այն բանալին, որ ժողովրդին ոտքի կհանենք»,- այսօր սպասվող հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «100-ամյակն առանց […]

Ովքեր են կապիկները

Իմ շատ սիրելի հայրենակիցներ, լրատվական դաշտի մշակներ ու սպառողներ, կալվածատերեր ու կապալառուներ, լրագրողական էթիկայի ջատագովներ և կոխկրտողներ, թույնուկեղտի տարածման հաճույքից նվաղող արնավաճառներ և Լրագրողներ Բոլորն էլ քաջ գիտեն, որ ամենալավ լուրը վատ լուրն է, ամենավաճառվողը՝ զոհ, արյուն, ողբերգություն, ինտրիգ, ով ում, ինչու, ինչպես, ով է մեղավոր:  Լրագրողական էթիկայի գոնե մերձակայքում գտնվող լրագրողները գուցե կարդացած լինեն, […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ […]

Վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի  և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ: Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք են […]

Սասուն Միքայելյանը քննադատեց ընդդիմությանը

«Իշխող կուսակցությունն ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը, քանի որ վստահ է՝ ժողովուրդը տեր չի կանգնի իր իրավունքներին»,-այսօր  «Քաղաքացիական համաձայնագրի» հիմնադիր համագումարի ժամանակ նկատեց խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ մի քանի ըմբոստների հարցն էլ կարելի է լուծել նրանց բանտարկումով։ « Ընդդիմությունն էլ է նպաստել դրան, ժողովրդին հանում են […]

Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի համար մի քանի դրական արդյունքներ է ունեցել.Թևան Պողոսյան

«Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի համար մի քանի դրական արդյունքներ է ունեցել :Առաջինն այն է, որ Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և Հայաստանի խնդիրները հաշվի առնելով Հայաստանին տրամադրվեց նոր բանակցություններ սկսելու մանդատը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը:  Նա հույս հայտնեց, որ  որ մինչև 2015-ի ավարտը […]

Փաշինյանը գործնական քայլերով. նախագահ կդառնա՞

«Քաղաքացիական պայմանագիր» միավորումն այսօր , հայտարարեց կուսակցություն հիմնադրելու մասին։  «Քաղաքացիական համաձայնագրի» հիմնադիր համագումարին այս մասին տեղեկացրեց  կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ոչ թե միանգամից ասում ենք, որ գնում ենք իշխանափոխության, նախ ցանկանում ենք խորապես հասկանալ, թե ինչու են մինչեւ հիմա ձախողվել իշխանափոխության բոլոր փորձերը։ Դա հասկանալուց հետո ենք մենք գնալու […]

Բրազիլիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձևում մասնավորապես ասվում է . «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, […]

Թուրքական համալսարանի հատուկ նախագիծը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ermenihaber-ը գրում է. Թուրքիայի Մարմարայի համալսարանը «Հայերը և թուրքերը. Հայ-թուրքական պատմական հարաբերությունները»  խորագրով  նախագիծ է իրականացրել: Հեղինակը համալսարանի պրոֆեսոր Զեքերյա Քուրշունն է:2015 թվականին գործարկվել է կայք (http://turksandarmenians.marmara.edu.tr/), որտեղ հրապարակում են հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդվածներ: Նախագծի մասին պատմող առաջաբանն ամբողջությամբ թուրքական քարոզչությունն է հիշեցնում` առաջ քաշելով հետևյալ թեզը. հայերը և թուրքերը դարերով ապրել են կողք կողքի […]

«Պարտվեց»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ն այլևս չի կարող ակտիվ գործունեություն ծավալել: Ավելին, ըստ նրա, մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը խոսում էր նրա պարտության մասին: Հարցին, թե համաձայն է իշխանության կողմից հնչող տեսակետի հետ, թե մինչև հաջորդ համապետական ընտրություններ, պայքարը գնալու է ոչ թե ավելի շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի