30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները թույլ չեն տա,որ շարժումը ղեկավարվի ընդդիմադիր դաշտի կողմից.քաղաքագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադարձավ էլեկտրոէներգիայի սակագնի  թանկացման դեմ արդեն 5 օր Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցին:

«Ձևավորվել է երիտասարդների մի շերտ, որը հանդես գալով որպես քաղաքացիական ակտիվ, ներկայացնում է հասարակության պահանջը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք ինքնակազմակերպվող են, այսօր օրերի ընթացքում նրանց մոտ տեղի է ունեցել ինքնազարգացում: Երեկ նրանք ներկայացրել են երեք իրենց հիմնական պանաջները»,-նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետի փոխանցմամբ՝այն ինչ այսօր կա, որպես հնարավոր բանակցային երևույթ՝ աուդիտն է:

 Լրագրողների հարցին, թե արդյոք աուդիտը հնարավոր է ժամանակավոր կասեցման բերի, նա պատասխանեց, որ պետք է դա դիտարկել օրենքի տեսանկյունից, արդյոք օրենքը թույլ է տալիս միջազգային աուդիտի ընթացքում ժամանակավոր կասեցում լինի:

«Արդյոք բողոքը կհանդարտվի ժամանակավոր կասեցման դեպքում, կանխատասել բարդ է, նրանք չունեն գործողությունների կառուցողական ծրագիր, նրանք ներկայացնում են բողոքը»:

Քաղաքագետը փաստեց, որ ցուցարարների հիմք հանդիսացող երիտասարդները թույլ չեն տալիս, որ շարժումը ղեկավարվի ընդդիմադիր դաշտի կողմից, հակառակ դեպքում շարջումը սոցիալ-տնտեսականաից շատ արագ կարող է փոխվել քաղաքականի: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ