28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է զգոն լինել սադրանքները կանխելու համար.ՀԽ

Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում:

Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ:

Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ է անում զգոն լինել և միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքները կանխելու համար:

Մասնավորապես՝ առաջարկում ենք հավաքի տարածքը բաժանել հատվածների, նշանակել դրանց պատասխանատուներ և բավարար քանակի կարգադրիչներ, ինչպես նաև բարձրախոսների միջոցով պարբերաբար զգոնության կոչեր անել հավաքի վայրում գտնվող ժողովրդին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ