Երեքի էպոխան /վիդեո/
Որքան էլ փորձագիտական շրջանակները Սերժ Սարգսյանին համարեն 20-ամյա անկախ Հայաստանի նորագույն էպոխայի “վերջին մոհիկանը”, այդուհանդերձ, երեք նախագահների էպոխան դեռ շարունակվում է: Դեռեւս “ֆինիշին” հասնելու միտումներ էլ չկան:
Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց պտտվում է ՀՀ երեք նախագահների անձերի շուրջ: Փորձառու-ստաժավոր պատգամավոր Արշակ Սադոյանին Henaran.am-ը խնդրեց իր անձնական դիտարկումներով կիսվել և գնահատել անկախ Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան:
Անդրադառնալով անձնական շփումներին և հենվելով տարիների ընթացքում ձեռք բերած փաստերի հարուստ պաշարի վրա` Արշակ Սադոյանը կրթական ցենզով առանձնացրեց Լևոն Տեր Պետրոսյանին:
Ղարաբաղ կոմիտեի անդամը գնահատեց առաջին նախագահի առաջնորդության և ինքնուրույնության աստիճանը.”Ղարաբաղ կոմիտեում ընդունված էր, որ քննարկումները լինում էին, ու վերջում ասում էին՝ Լևոն գրեցիր մոտդ ինչ պետքա ասես և Լևոնը միտինգի ժամանակ էտ բոլորը ասում էր, այսինքն` ինքը ընդանուր ուղղության գիծ էր տանում ”:
Արշակ Սադոյանը անդրադարձավ նաև մինչ այժմ շրջանառվող խոսակցություններին, թե Լևոն Տեր- Պետրոսյանը Ղարաբաղյան պատերազմի և Շուշիի գրավման հետ անմիջական կապ չի ունեցել:
Գնահատելով Ռոբերտ Քոչարյանին Արշակ Սադոյանը նկատեց, որ երկրորդ նախագահը “ճարպիկ ուղեղ ունի և մտածող է, նաև խորամանկ … “:
Որտեղ է գործող նախագահ Սերժ Սարգսյանը Սադոյանի գնահատման սանդղակում , դիտեք Henaran.am-ի տեսանյութում: