30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:  Միևնույն ժամանակ […]

Հայկի հանդեպ դատաստա՞ն.մանրամասներ

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող՝Հայկ Կյուրեղյանին զրկելով դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքից, դատարանը խախտում է նրա արդար դատավարության իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» դիտորդ Նելլի Հարությունյանը։ «Հայկ Կյուրեղյանը հրաժարվում է փաստաբանից, հետեւաբար չի կարելի նրան […]

Սահակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը սպառնացել է սպանել իրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Ռուսաստանի նախագահի իշխանությանը եւ որ Վլադիմիր Պուտինը սպառնացել է սպանել իրեն: «Ես առաջինն էի, ով զինված դիմադրություն ցույց տվել Պուտինին, դրա համար նա մինչ օրս սպառնում է սպանել ինձ»,- ասել է նա` նշելով, թե Պուտինը կոնկրետ ինչպես է […]

Առաջընթաց կա, բայց կատարյալ լինելուց հեռու է.Սահմանադրագետ/վիդեո/

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ դեռ վաղ է սահմանադրության վատ կամ լավ կողմերին անդրադառնալու համար: Բայց համեմատելով գործող Սահմանադրության հետ Այվազյանը  նկատեց.«Գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է»,-ասաց նա: Վարդան Այվազյանը նկատեց, թե կատարելագործման առումով հատկապես առաջընթացը նկատելի է մարդու իրավունքների և ազատությունների բաժնում, քանի […]

Մահացել է Գենադի Սելեզնյովը

Երեկ երեկոյան Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո 68 տարեկան հասակում մահացել է  Գենադի Սելեզնյովը, հաղորդում է Ria.ru-ն: Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել  նաեւ առաջին եւ չորրորդ գումարումների Պետդումայում: Մինչ պատգամավոր ընտրվելը նա եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը (1991-1993թթ), ղեկավարել է «Ուսուցչական թերթը» […]

Համանախագահները կժամանեն Երեւան

Այսօր` հուլիսի 20-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երեւան։ Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ Հայաստանում հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանի հետ՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման հետագա հարցերը։ Համանախագահները նաեւ կայցելեն Բաքու:  

Ադրբեջանցիների կոպիտ սխալը. պատերազմ կսկսվի՞

«Պատերազմը չի ավարտել, այն շարունակվում է, պարզապես տեմպերի խնդիրն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հնարավոր պատերազմի մասին շրջանառվող լուրերին,  ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: Վարդանովի փոխանցմամբ հակառակորդի մոտ մի տեսակ հակասական իրավիճակ է ստեղծվել.«Նրանք շատ կոպիտ սխալ են թույլ տվել: Երեխեք են վնասվել պայթուցիկից: Սկզբում նրանք հայտարարեցին, որ դա հայերի ձեռքի գործն է, դա նաև […]

Այ հարիֆ, գոնե ավտոյիդ համարները փակեիր.փողոցներում փակցվել են ակտիվիստների հայհոյախառն արտահայտություններով լուսանկարներ /ֆոտո/

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ընդդիմադիր քաղաքացի  Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում ակտիվիստների լուսանկարներ է հրապարակել, որոնցում վիրավորական արտահայտություններ են գրված նրանց հասցեին:  Այդ լուսանկարները փակցված են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Լուսանկարներում հայտնվել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ակտիվիստներ Նարեկ Այվազյանը,Արտուշ Այդինյանը ինչպես նաև «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող […]

Բրյուսելում ԵՄ-ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։ ԵՄ-ՀՀ […]

Արման Սաղաթելյանը նախագահին պաշտոնից ազատվելու մասին դիմում է ներկայացրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. « Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի