06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:

 Միևնույն ժամանակ բանկի ներկայացուցիչները բանավոր մերժել են գործարքի իրականացումը` հրաժարվելով տալ գրավոր պատասխան: Սա ուղղակիորեն խոչնդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը և մեր կողմից որակվում որպես քաղաքական խտրականություն:

Իսկ ամենատարօրինակը այս պատմության մեջ այն է, որ նույն «Ամերիա» բանկը այդ նույն վճարային համակարգը վաղուց ևեթ ներդրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում:

Լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ